Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի Օսկարյան կոմիտեի նախագահը հրաժարվել է իր պաշտոնից

09.27.2022


Ռուսաստանի Օսկարյան կոմիտեի նախագահ Պավել Չուխրայը, որպես բողոքի նշան,հրաժարվել է իր պաշտոնից։ Նման որոշման պատճառն այն է, որ այդ երկրի կինոակադեմիան որոշում է կայացրել չմասնակցել 2023թ֊ի ամերիկյան կինոակադեմիայի 95֊րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Այդ մասին տեղեկացնում է«Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Չուխրայը իր անհամաձայնությունն է հայտնել ռուսական կինոյի ակադեմիկոսների կայացրած այդ որոշմանը և նշել, որ այն ընդունվել է իր գլխավորած կոմիտեի «գլխի վրայով», և ոչ միայն առանց խորհրդակցելու, այլև առանց տեղյակ պահելու նման որոշում կայացնելու մասին։

Պավել Չուխրայը կինոակադեմիայի անդամներին նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի օսկարյան կոմիտեից դուրս գալու դիմում է ներկայացրել ռեժիսոր Նիկոլայ Դոստալը։

Ռուսաստանի կինոակադեմիայի նախագահությունը ձևավորում և հաստատում է այն հանձնաժողովի կազմը, որը առաջադրում է այդ երկրում արտադրված ֆիլմերը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում մասնակցելու համար։ Այդ հանձնաժողովը նաև անվանում են «Ռուսաստանի օսկարյան կոմիտե», որը 2021թ․֊ից նախագահում էր Պավել Չուխրայը։

«Օսկար֊2023»֊ի համար այս կոմիտեում ստացվել էր ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը մասնակցելու 122 կինոնկարի թեկնածություն։

Իր պատմության ընթացքում ռուսական կինոն Ամերիկայի հեղինակավոր կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում նշանավորվել է երեք անգամ՝ «Պատերազմ և խաղաղություն» (1968թ․, ռեժ․ Սերգեյ Բոնդարչուկ), «Մոսկվան արցունքների չի հավատում» (1981թ․, ռեժ․ Վլադիմիր Մենշով) և «Արևից կիզվածները» (1994թ․, ռեժ․ Նիկիտա Միխալկով) ֆիլմերով։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 393 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ