Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչ կխոսեն Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը և Չերչիլը, եթե հանդիպեն հանդերձյալ աշխարհում

12.28.2017

Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը սկսել է աշխատել Ադոլֆ Հիտլերի, Բենուտո Մուսոլինիի, Իոսիֆ Ստալինի և Ուինսթոն Չերչիլի մասին նոր ֆիլմի վրա: Այդ նկարահանումները հիմնականում կկատարվեն Իտալիայում և Ռուսաստանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Սա ֆիլմ-ֆանտազիա է, մտորումներ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել: Գործող անձինք՝ Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը և Չերչիլն են, որոնք հանդիպում են հանդերձյալ աշխարհում՝ մոռանալով, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ և պատմում են, թե ինչպես են տեսել այս կամ այն իրադարձությունը, որոնք հասցրել են, ինչպես մենք գիտենք, համաշխարհային հակամարտության»,- ներկայացրել է ֆիլմի համապրոդյուսեր և Սոկուրովի օգնական Ալյոնա Շումակովան:

Ֆիլմն իրենից կներկայացնի վավերագրական կադրերով մոնտաժված գեղարվեստական կինոնկար: Կերպարների մենախոսությունները և երկխոսությունները տեղի կունենան կադրից դուրս: Ամեն դերի համար հրավիրված է համապատասխան ազգի դերասան՝ գերմանացի, իտալացի, վրացի և անգլիացի:

Այս կինոժապավենն ամբողջությամբ մոնտաժված է լինելու: Շումակովան ասել է, որ վավարագրական ամենակարճ կադրերը հատուկ համակարգչային գրաֆիկայի և էֆեկտների միջոցով «ձգվում են»: Այս նախագծի մեջ են ընդգրկված Ռուսաստանի պետական կինոյի հիմնադրամը և իտալական «Լուչե» ինստիտուտը: Այս հաստատությունը հիմնել է ինքը Մուսոլինին, որը կինոյի մեջ տեսնում էր քարոզչության գործիք: Հիմա «Լուչե» ինստիտուտը ունիէ շատ մեծ ծավալի պատմական քրոնիկական կինոնյութերի արխիվ:

Պլանավորված է, որ ֆիլմը կթողարկվի 2019թ.-ին:

«Հիտլերը միանգամայն կարող էր գոյություն ունենալ նաև այսօր, որովհետև նախկինի պես բազմաթիվ մարդկանց նկատմամբ կարելի է աճպարարություններ անել, մարդիկ, որոնք չեն կարդում, չեն մտածում, չգիտեն հումանիտար և մշակութային արժեքների մասին»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը:

Ռուսաստանցի այս ռեժիսորի ստեղծագործությունները Իտալիայում գիտեն և գնահատում են: 2011թ.-ին նկարահանված «Ֆաուստ» ֆիլմի համար նա նույն տարում արժանացել է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակի, իսկ 2016թ.-ին Վեչենցեի թատերական փառատոնում նա բեմադրեց մի ներկայացում, որն այսօր ընկած է նկարահանվելիք ֆիլմի հիմքում:

Վավերագրական նյութի հիման վրա խաղարկային ֆիլմ մոնտաժելու տեխնիկան Սոկուրովը կիրառելէ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Ֆրանսիայի պատմությանը անդրադարձող «Ֆրանկոֆոնիա» (2015թ.) կինոֆիլմը պատրաստելիս: Այստեղ խոսվում է այն մասին, թե ինչպես է Լուվրի տնօրենը նացիստներից փրկում արվեստի համաշխարհային գլուխգործոցները:

Ասենք, որ Սոկուրովը արդեն մեկ անգամ անդրադարձել է նաև Ադոլֆ Հիտլերի կերպարին: Խոսքը «Մոլոխ» (1999թ.) կինոնկարի մասին է, որը նրա «Իշխանության քառապատում» ֆիլմաշարի առաջնեկն էր: Դրան հաջորդեցին «Հորթը» (2001թ.) և «Արևը» (2005թ.) կինոնկարները: Իսկ քառյակը ամբողջացվեց ավելի ուշ՝ «Ֆաուստ» կինոնկարով:
    Դիտվել է 890 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ