Սալոնիկի վավերագրական ֆիլմերի փառատոնում հաղթել է իրանցի ռեժիսորը03.19.2024
Նախօրեին, մարտի 18֊ին, Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է վավերագրական կինոնկարների միջազգային փառատոնը։ Հաղթող է ճանաչվել և «Ոսկե Ալեքսանդր» մրցանակին արժանացել իրանցի կին ռեժիսոր Փարահնազ Շարիֆի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։
«Վերջին տարիերին Սալոնիկի վավերագրական կինոնկարների փառատոնն, իրոք դարձել է Եվրոպայի վավերագրական կինոյի ամենից կարևոր ֆորումներից մեկը»,֊ նշել է փառատոնի տնօրեն Օրեստիս Անդրեադակիսը։
Փառատոնն անցկացվում է 26-րդ անգամ։ Մրցույթին ներկայացվել է տարբեր երկրներում արտադրված 250 կինոնկար, որոնցից 120 ֊ի համար փառատոնային ցուցադրությունը եղել պրեմիերա։
Հաղթող իրանցի ռեժիսոր Փարահնազ Շարիֆի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը անդրադառնում է Իրանի պատմությանը մինչև 1979թ․֊ին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը և դրանից հետո։
Ըստ կինոնկարի պրոդյուսեր Անկե Պետերսենի, այս ժապավենը «շատ անձնական է»։ Ռեժիսորը նկարել է այն ամենը, ինչը կատարվել է իր շրջպատում:
«Լինելով կին, դուք իրավունք չունեք դուրս գալ փողոցներ և նկարահանել ինչ֊որ ցանկանաք։ Դուք կարող եք նկարահանել այն, ինչը ձեր շրջապատում է։ Այնպես որ, սա նրա անձնական կյանքն է, նրա ընկերները և նրա ընտանիքը»,֊ նշել է պրոդյուսերը՝ նկատի ունենալով Շարիֆին։
«Արծաթե Ալեքսանդր» մրցանակը մրցութային հանձնաժողովը շնորհել է ռեժիսոր Լիդի Դուդայի «Ֆորեստ» ֆիլմին, իսկ Հունաստանում բողոքներ հարուցած «Թափառող մարմիններ» ֆիլմը նշվել է ժյուրիի հատուկ հիշատակմամբ։
Սալոնիկի վավերագրական ֆիլմերի փառատոնը հիմնադրվել է 1999թ․֊ին։