Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կուլյաբինի բեմադրությունները «Տեխնիկական պատճառներով» չեղյալ են համարվում

12.22.2022


Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում գործող «Կրասնի ֆակել» («Կարմիր ջահ») թատրոնում չեղյալ են համարել հայտնի ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի հունվար և փետրվար ամիսներին պլանավորված բեմադրությունների ցուցադրությունները։ Դրանք երեքն են՝ «Վայրի բադ», «Օնեգին», և «Արևի զավակները»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնի կայքում զետեղված հայտարարության մեջ այդ իրավիճակը բացատրվում է «տեխնիկական պատճառներով»։

Տիմոֆեյ Կուլյաբինը ընթացիկ տարվա փետրվարին հանդես էր եկել Ուկրաինայում ռուսական զորքերի սկսած «հատուկ գործողության» դեմ։ Դրանից հետո նա սոցիալական ցանցում տեղադրել է Բեռլինի Գերմանական թատրոնի հետ համագործակցության մասին հրապարակումներ, որտեղ նա սեպտեմբերին թողարկել է «Պլատոնով» բեմադրությունն՝ ըստ Չեխովի։

Ասենք որ մայիսին Կուլյաբինի «Դոն Պասկուալե» բեմադրությունը չեղյալ էր համարվել Ռուսաստանի Մեծ թատրոնում։ Իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ ապրիլին, նա ազատվել էր «Կրասնի ֆակել» թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնից, որտեղ աշխատում էր 2007թ․֊ից։

38֊ամյա Տիմոֆեյ Կուլյաբինը նոր սերնդի ռուսաստանցի հայտնի և պահանջարկված ռեժիսորներից է։ Նրա բեմադրությունները մեկ անգամ չէ, որ արժանացել են Ռուսաստանի ազգային թատերական բարձրագույն մրցանակի՝ «Ոսկե դիմակի»։ Նա իր վերջին բեմադրություններից մեկը վերջերս պատրաստել է Ռիգայի «Դայլես» թատրոնում։ «Բամբակի դաշտերի միայնակության մեջ» վերնագրով այդ բեմախաղում գլխավոր դերերում հանդես են գալիս ռուսաստանցի հայտնի դերասանուհի Ինգիբորա Դապկունայտեն և ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 293 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ