Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակներից 7-ը նվաճեց 1 ֆիլմ, իսկ մյուսներին բաժին հասավ մեկական

02.21.2015


Մավրիտանական կինոռեժիսոր Աբդրռահման Սիսակոն դարձավ Ֆրանսիայի ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխության՝ «Սեզարի» գլխավոր հերոսը: Նրա նկարահանած «Տամբուկտու» ֆիլմը, նվիրված վերջին տարիներին Մալիում տեղ գտած ողբերգական դեպքերին, հաղթեց 7 անվանակարգերում, այդ թվում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Տամբուկտուն» արժանացավ նաև «Լավագույն ձայնային ձևավորման», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն երաժշտությունը ֆիլմի համար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն բնօրինակ սցենարի համար» մրցանակներին, իսկ Սիսակոն նաև ստացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի «Սեզար»՝ դառնալով աֆրիկյան կինոն ներկայացնող առաջին արվեստագետն, ում բաժին հասավ ֆրանսիական այդ հեղինակավոր պարգևը:

Սիսակոյի կինոնկարն անդրադառնում է իրական պատմության և նվիրված է հրատապ թեմայի՝ 2012թ.-ին արմատական իսլամիստների կողմից Մալիի հյուսիսում իշխանության զավթմանը, ովքեր իրենց հսկողության տակ անցած տարածքներում հաստատել են շարիաթի խստագույն օրենքներ: Կինոնկարը ցույց է տալիս թե ինչպես է ռեպրեսիվ ռեժիմը բռնության ճանապարհով փորձում հասարակությանը առնել իր վերահսկողության տակ: Սակայն այդ ջանքերը դատապարտված են, քանի որ հակասում են կյանքի տրամաբանությանը:

Աբդրռահման Սիսակոն իր շորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել Մավրիտանիայի իշխանություններին, ովքեր համաձայնել են այս բարդ ժամանակաշրջանում հյուրընկալել իրենց նկարահանող խմբին և ապահովել նրա անվտանգությունը: Նա նաև բարձր գնահատեց Ֆրանսիայի՝ այդ «զարմանալի, բոլորի համար բաց երկրի» դերակատարությունը, որը իր համար դարձել է երկրորդ տուն: «Քաղաքակրթությունների բախում չկա, այն գոյություն չունի,-ընդգծեց նա,- կա միայն քաղաքակրթությունների հանդիպում»:

Բացի «Տամբուկտուից» մրցանակի արժանացած մյուս ֆիլմերից որևէ մեկը չնվաճեց մեկից ավելի «Սեզար»:

«Լավգույն դերակատար տղամարդ» մրցանակն ստացավ ֆրանսիացի 25-ամյա դերասան Պիեռ Նինէն՝ մոդելագործ Իվ Սեն Լորանի կերպարը ռեժիսոր Ջալիլ Լեսպերի նույնանուն ֆիլմում մարմնավորելու համար: «Լավագույն դերակատար կին» անվանակարգում «Սեզարի» արժանացավ 26-ամյա Ադել Անելը՝ Թոմ Քայի «Կործանիչը» կատակերգության մեջ խաղացած դերակատարման համար:

Հիմնական մրցանակաբաշխությունից դուրս, կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ կատարած մեծ ներդրման համար «Սեզար»-ի արժանացավ ամերիկացի հայտնի կինոդերասան Շոն Փենը:

Ընդհանուր առմամբ, «Սեզար» մրցանակը, որը հաճախ անվանում են ֆրանսիակն «Օսկար», տրամադրվում է 22 անվանակարգերում:
    Դիտվել է 879 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ