Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Սոկուրով․ «Ինչու՞ ես պետք է հեռանամ, և ոչ թե նրանք»

12.05.2023


Հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը հերքել է ԶԼՄ֊ներով տարածվող լուրերն այն մասին, որ ինքը ստիպվված է ավարտել իր կարիերան։ Արվեստագետը պարզաբանել է, որ այդ խոսքերը նրկայացվել են կոնտեքստից դուրս։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

«Ես ասել եմ, որ չունեմ հատկապես Ռուսաստանում հիմա աշխատելու հնարավորություն։ Ես հնարավորություն չունեմ նկարահանելու և չունեմ հնարավորություն դասավանդելու։ Սա այն է, ինչը ես ասել եմ։ Ստեղծվում են կյանքի և աշխատելու համար անհնարին պայմաններ»,֊ հստակեցրել է իր խոսքը Սոկուրովը և ավելացրել, որ պետք է օժանդակել իր աշակերտներին, քանի որ «երիտասարդ ռեժիսորների համար առավել ծանր է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սոկուրովը «News.ru»֊ին ասել էր, որ չի աշխատում նոր նախագծերի վրա, որովհետև Ռուսաստանում նկարահանել և ցուցադրել կինո այժմ, իր հեղինակած «Հեքիաթ» ֆիլմի համար վարձույթի վկայական չտալուց հետո, չի կարելի։ Նա նաև նշել է, որ գործունեությունն արտասահմանում շարունակելու պլաններ չունի։

«Իսկ ու՞ր կորչեմ ես։ Ի՞նչ անեմ։ Ես ռուս մարդ եմ, իմ անձնագիրը ռուսական է։ Ինչու՞ պետք է ես ինքնահաստատվեմ արտասահմանում։ Ինչու՞ ես պետք է հեռանամ, և ոչ թե նրանք»,֊ ասել է Սոկուրովը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ