Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վենետիկում կշարունակեն ցուցադրել դրվագներ սերիալներից

09.01.2021


Այսօր, սեպտեմբերի 1֊ին, իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի «Զուգահեռ նյութեր» ֆիլմի պրեմիերայով կմեկնարկի Վենետիկի 78֊րդ միջազգային կինոփառատոնը, որը հաճախ անվանում են Կինոարվեստի միջազգային ցուցահանդես։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ կկայանա հանդիսավոր արարողություն, որի ժամանակ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակ կշնորհվի իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բանինիին՝ կինոյի ոլորտում կատարած մեծ նվաճումների և ներդրումների համար։ Նման երկրորդ պարգև էլ մի փոքր ավելի ուշ՝ սեպտեմբերի 8֊ին, կշնորհվի նաև ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսին։

Իսկ մրցութային ծրագրով վենետիկյան առյուծներին տիրելու համար կմրցեն 21 կինոնկար։ Նշենք, որ փառատոնում կանցկացվի նաև «Հորիզոններ» խորագրով երկրորդ մրցութային ծրագիր, որին կմասնակցեն 19 կինոժապավեն, որոնց մեջ կլինի նաև մի քանի տարի Ռուսաստանի ազատազրկման վայրերում անցկացրած ուկրաինացի ռեժիսոր Իգոր Սենցովի ֆիլմը։

Վենետիկյան կինոփառատոնը կշարունակի սերիալներից առանձին հատվածների ցուցադրության ավանդույթը։ Այս անգամ հանդիսատեսին կներկայացվի իսրայելական «Տեսարաններ ամուսնական կյանքից» սերիալի 5 տարբեր դրվագ: Ի դեպ, այս սերիալը նկարահանվել է հենվելով նշանավոր շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի 1973թ․֊ին նկարահանած նույնանուն ֆիլմի վրա։

Փառատոնի փակումը կկայանա արտամրցութային «Թաքցրած երեխան» իտալական ֆիլմի ցուցադրությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 528 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ