Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

BAFTA-ն անցած կիրակի ուրվագծեց «Օսկար»-ից սպասելիքները

02.09.2015


Ամերիկյան «Պատանեկություն» կինոնկարը կիրակի՝է փետրվարի 8-ին Լոնդանի Արքայական օպերայի թատրոնում կայացած Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) 68-րդ մրցանակաբաշխւթյունում հռչակվել է «լավագույն ֆիլմ»: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Պատանեկություն» դրաման հավակնում էր մրցանակի 5 անվանակարգերում, բայց արդյունքում ստացավ 3 «Բրոնզե դիմակ»՝ լավագույն ֆիլմ ճանաչվելուց բացի լավագույն ճանաչվեց նաև կինոնկարի ռեժիսորական աշխատանքը (Ռիչարդ Լինքլեյթեր) և Պատրիցիա Արքեթը՝ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար: Նշենք, որ այս նույն անվանակարգերում ԱՄՆ-ում կինոնկարն արժանացել էր «Ոսկե գլոբուսի»;

«Պատանեկությունը» Մեյսոնի (դերասան՝ Էլլար Քոլթրեյն) կյանքի պատմությունն է, որը կառուցվում է առանձին դրվագներից: Այն ներկայացնում է երեխայի հասունացումը և իր ծնողների հետ հարաբերությունների ձևավորումը՝ անչափահասությունից մինչև պատանեկություն:

Այս կինոնկարի ստեղծման համար ռեժիսորից պահանջվել է 11 տարի (2002-2013թթ.): Այս ֆիլմը նաև «Օսկար» մրցանակի հավանական թեկնածուներից մեկն է, որի հանդիսավոր արարողությունը կայանալու է փետրվարի 22-ին՝ Լոս-Անջելոսում:

2015թ.-ին «Բրոնզե դիմակ»-ի արժանացած մյուս ֆիլմերը

BAFTA մրցանակաբաշխությունում ամենաշատ, 5 անվանակարգերում, «Բրոնզե դիմակ»-ներ նվաճեց «Հյուրանոց Գրանդ Բուդապեշտ» կինոնկարը: Այն հաղթող ճանաչվեց «Լավագույն ուղեկցող երաժշտություն», «Լավագույն դիմահարդարում և սանրվածք», «Լավագույն հագուստներ», «Լավագույն նկարիչ բեմադրիչ», և «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգերում:

«Լավագույն դերասանը» Էդդի Ռեդմեյն էր՝ մեր ժամանակների մեծագույն ֆիզիկոսներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի մասին պատմող «Ամեն ինչի տեսությունը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Ի դեպ, այս ֆիլմը մրցանակների արժանացավ նաև«Լավագույն բրիտանական ֆիլմ» և «Լավագույն փոխադրված սցենար» անվանակարգերում:

«Լավագույն երկրոսր պլանի տղամարդ դերասան» հռչակվեց Ջեյ Քեյ Սիմոնսը՝ «Մտասևեռում» կինոնկարից: Այս կինոնկարը հաղթող ճանաչվեց նաև «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ձայնային ուղեկցում»անվանակարգերում:

BAFTA-ի չափանիշներով լավագույն դերասանուհին Ջուլիանա Մուրն էր՝ «Դեռևս Էլիս» կինոնկարում խաղացած իր դերով:
«Բրդմեն» կինոնկարը, որ ներկայացված էր 10 անվանակարգերում, հաղթող ճանաչվեց միայն մեկում՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար:

Մեկ «Բրոնզե դիմակ»-ի էլ՝ «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգում արժանացավ ամերիկացի ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանի «Ինթերսթելլեր» ֆանտաստիկ ֆիլմը:
Կարճամետրաժներից լավագույն ճանաչվեց բրիտացի Մայքլ Լենոքսի «Բուգալուն և Գրեհեմը» ֆիլմը, իսկ անիմացիայի ոլորտում հաղթող դարձավ «Լեգո ֆիլմը»:
«Լավագույն վավերագրական կինոնկար» անվանակարգում BAFTA-ի հաղթող ճանաչվեց «Քաղաքացի 4»-ը, որի հիմքում ընկած է ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնային և հեռակապի լրտեսական ցանցի աշխատանքը բացահայտած, այդ նույն համակարգի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ հարցազրույցը:

«Լավուգույն օտար լեզվով կինոնկար» անվանակարգում հաղթող դարձավ լեհ կինոռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը:

BAFTA-ի ակադեմիկոսների կարծիքով ծագող աստղ է «71» զինվորական դրամայում խաղացած բրիտանացի դերասան Ջեկ Օ՝Քոննելլը:

Բրիտանացի սցենարիստ-դեբյուտանտ Սթիվեն Բերեսֆորդն էլ ճանաչվեց լավագույնն իր գործունեության ոլորտում, ով «Հպարտություն» տրագիկոմեդիայի հեղինակն է:

«Բրիտանական կինոյում ներդրած նշանակալից ավանդի համար» մրցանակի արժանացավ «BBC Film» ստուդիան:
Կինեմատոգրաֆիայում կատարած ներդրման համար BAFTA-ի բարձրագույն պարգևի արժանացավ նաև հայտնի ռեժիսոր Մայք Լին :

«British Academy Film Awards» (BAFTA) մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1947 թ.-ի ապրիլի 16-ին՝ «Բրիտանական կինոյի ակադեմիա» անունով: Առաջին մրցանակը շնորհվել է 1948թ.-ին:

Ամերիկյան «Ոսկե գլոբուսի» կողքին «British Academy Film Awards»-ը համարվում է փորձարկում «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ:
    Դիտվել է 853 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ