Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սվետլանա Պետրիյչուկը բանտում, իսկ նրա պիեսների ժողովածուն՝ էմիգրացիայում

06.13.2023


Ռուսական էմիգրանտական «Freedom Letters» հրատարակչությունը տպագրել է վերջերս Մոսկվայում մի քանի ամսով ազատազրկման դատապարտված երիտասարդ դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի պիեսների ժողովածուն, որը կրում է «Տուարեգներ» խորագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ժողովածուում ընդգրկված է 7 պիես, այդ թվում նաև՝ «Ֆինիստ պարզ բազե» ստեղծագործությունը։
«Freedom Letters» էմիգրանտական անկախ հրատարակչությունը հիմնել է Ռուսաստանում անցկացվող «Մեծ Գիրք» մրցույթի նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Ուրուշաձեն։

«Նախկինում այդ մասին գիտեր թատերական աշխարհը։ Այժմ այդ մասին գիտեն բոլորը։ Ժամանակակից համաշխարհային գրականության մեջ կա ևս մեկ հանճարեղ հեղինակ՝ Սվետլանա Պետրիյչուկը։ «Ֆինիստ պարզ բազե»֊ն մեծ ստեղծագործություն է։ Դրա համար պետք է տրվեն աշխարհի բոլոր մրցանակները և ոչ թե բանտային ժամանակաշրջան»,֊ նշել է Ուրուշաձեն։

Պետրիյչուկի գլխավոր թեման «ռուսաստանցի կնոջ դժբախտություններն ու ցավերն» են։ Օրինակ «Տուարեգներ» պիեսը, որը նաև դարձել է ժողովածուի վերնագիրը, անդրադառնում Օտրուբ գյուղի պետական իշխանությանը, որը ամբողջությամբ տղամարդկանց ձեռքին է և դրա դեմ խռովություն են բարձրացնում կանայք։ Այս կոնֆլիկտը հեղինակը ներկայացնում է դեռևս հին ժամանակներում մայրիշխանության գաղափարին եկած տուարեգների ցեղի լեգենդների ու պատմությունների օգնությամբ։

Հիշեցնենք, դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկը և ռեժիսոր Ժենյա Բերկովիչը 2023թ․ մայիսի 5֊ին կալանավորվել են երկու ամսով։ Նրանց դեմ մեղադրանք է հարուցվել ահաբեկչությունը արդարացնելու մասին ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 168 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ