Մոսկվայում կներկայացվի շվեցարական դրամատուրգիայի անթոլոգիան 11.21.2013
Նոյեմբերի 29-ին Չեխովի անվան «МХТ» թատրոնը և Շվեյցարիայի «Պրո Հելվիցիուս» մշակույթի ոլորտային խորհուրդը կներկայացնեն ժամանակակից շվեցարական դրամատուրգիայի անթոլոգիան: Շնորհանդեսին կմասնակցեն «НЛО» հրատարակչատան ղեկավար Իրինա Պրոխորովան և գրական, ինչպես նաև թատերական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Լուկաս Բերֆուսը, որը համարվում է այսօր առավել շատ բեմադրված գերմանախոս գրողներից մեկը:Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru» կայքը:
Բերֆուսը 9 տարի դպրոցում սովորելուց հետո, աշխատել է որպես ծխախոտագետ, ամրանագործ, այգեգործ, իսկ սկսած 1997թ.-ից գրում է պիեսներ և հանդիսանում է Ցյուրիխի «Շաուշպիլհաուս» թատրոնի կադրային դրամատուրգը: Նա նաև դասավանդում է Բիլ քաղաքի գրական ինստիտուտում: Նրա առավել հայտնի դրամատուրգիական աշխատանքներից ընթերցող լայն հասարակությանը հայտնի են՝ «Մեր ծնողների սեռական նևրոզները», «Ալիսիայի ճանապարհորդությունը Շվեյցարիա» պիեսները և «Հարյուր օր» վեպը:
Շնորհանդեսից հետո «МХТ» թատրոնի դերասանների կատարմամբ տեղի կունենա Բերֆուսի «Ավտոբուս» պիեսի առանձին հատվածների արագ ցուցադրություն: