Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրահայի հասարակական վայրերը համալրվում են արվեստի նոր գործերով

04.03.2024

Չեխիայի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են այս տարի հանրային նշանակության տարածքների ձևավորման մեջ օգտագործվող արվեստի գործերի ձեռքբերման համար ներդնել գրթե 34 մլն կրոն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «420on.cz»֊ին։

Այդպիսի գործերից է, օրինակ քանդակագործ Քրիշտոֆ Քինտերի փողոցային լուսարձակների ինստալացիան, որը կազմված է լինելու տարբեր երկրներից ձեռք բերված մոտ 120 լամպերից։ Այդ ստեղծագործությունը կտեղավորվի Պրահայի նորակառույց Պալատական կամուրջի տակ։

Բացի այդ Պրահայի քաղաքապետարանը որոշել է ձեռք բերել նկարիչ Յան Պոշայի «Synapse» ստեղծագործությունը մետրոյի Florenc կայարանի համար։

Պալատական կամուրջի տակ, որի ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիարդ կրոնը, Կինտերայի ինստալացիայի լամպերը կձևավորեն բուսաբանական այգու տիպի միջավայր։ Դրա համար կներդրվի 15 միլիոն կրոն։

Ըստ Պրահայի փոխքաղաքապետ Զդենեկա Գրժիբայի տեղեկատվության, Մայրաքաղաքի մետրոյի սրահում տեղադրվելիք արվեստի ստեղծագործությունը գնահատվել Կինտերայի ինստալացիայից ավելի բարձր։ Այն կարժենա 18,7 մլն կրոն։ նկարիչ Յան Պոշայի «Synapse» ստեղծագործությունը անցյալ տարի կայացած «Լույս մետրոյի համար» մրցույթի հաղթողն է։ Պոշի այդ քանդակը իր էլեկտրական պարպումներով հիշեցնելու է հանրային տրանսպորտի «ջղային» համակարգը։

Քանդակի հեղինակի ասելով իր ստեղծագործությունը պետք է տեղադրվի մետրոյի գլխավոր աստիճանների դիմաց և դառնալու է ամենօրյա ճանապարհորդության մաս և հարևանությամբ գտնվող «Ճակատամարտ Սոկոլովի մոտ» խճանկարի հետ կխորհրդանշի անցյալի և ներկայի կապը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 20 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ