Հարկային ծառայությունը արգելափակել է հիվանդ արտիստուհու բանկային հաշվեհամարները08.07.2023
Ռուսաստանի հարկային մարմինները արգելափակել են ծանր հիվանդության դեմ արդեն մի քանի տարի պայքարող դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի բանկային հաշվեհամարները։ Այդ մասին Telegram֊ի «Զվեզդիչ» ալիքի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «lenta.ru»֊ին։
Դերասանուհու բանկային հաշվեհամարների արգելափակման պատճառն այն է, որ նա չի վճարել 169 հազար ռուբլու չափով պարտքը մարելու հարկային մարմնի պահանջը։
Հունիս ամսվա վերջերին հայտնի դարձավ, որ Զավորոտնյուկի դեմ գործ է հարուցվել հարկային պարտքերի պատճառով։ Դաշնային հարկային ծառայությունը 2019թ․֊ից գլխուղեղի չարորակ ուռուցքի դեմ պայքարող արտիստուհու անունը մտցրել է «սև» ցուցակ՝ 170 հազար ռուբլու չվճարված գումարի համար։ Այդ գումարի մի մասը նրան է փոխանցվել դատական կարգադրիչների կողմից։
52֊ամյա արտիստուհու ներկայացուցիչները հրաժարվում են խոսել նրա առողջական վիճակի մասին։ Այս տարվա սկզբին տեղեկություն էր տարածվել, որ կինոյի և թատրոնի ռուսաստանցի աստղը դուրս է գրվել Մոսկվայի օնկոլոգիական կլինիկայից։