Ազատվել է իր իսկ հիմնած թատրոնի գեղղեկի պաշտոնից11.23.2023
Ռուսաստանի թատրոնների անց ու դարձը օբյեկտիվ և անաչառ ներկայացնող «oteatre.info» կայքը իր զայրույթն է հայտնել Վորոնեժի տարածաշրջանի մշակույթի նախարարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց որոշմամբ իր իսկ հիմնած կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացվել է ռեժիսոր Միխայիլ Բիչկովը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Բիչկովը այդ թատրոնը հիմնել է 30 տարի առաջ՝ 1993թ․֊ին և այս ողջ ընթացքում եղել է հաստատության ղեկավարը։ Գործունեության ողջ ընթացքում Վորոնեժի կամերային թատրոնը եղել է ռուսական թատերական աշխարհի առաջատարներից մեկը։ Իր գեղարվեստական ղեկավարի հետ թատերախումբը գրանցել է նշանակալից ձեռքբերումներ և միջազգային համբավ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի