Արտիստուհուն շնորհավորել է երկրի նախագահը03.31.2014
Ռուսաստանցի երգչուհի, ազգությամբ լատիշուհի, Լայմա Վայկուլեն նշում է հոբելյանական տարեդարձ: Նրան այսօր շնորհավորում են բոլորը՝ հարազատները, բարեկամները, երկրպագուները: Երգչուհուն շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագայ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:
«Տաղանդը, ստեղծագործական հսկայական ներուժը և սեփական երազանքի նկատմամբ հավատը օգնել են Ձեզ ձեռք բերել վաստակած հաջողություն, դառնալ էստրադայի իսկական աստղ: Դուք ամենամասսայական և պահանջարկված արտիստուհիներից եք, բոլոր համերգային բեմահարթակների համար ցանկալի հյուր՝ և Ռուսաստանում, և Լատվիայում, և մյուս երկրներում: Եվ որտեղ էլ Դուք ելույթ եք ունեցել, Ձեզ ուղեկցել են հաջողությունը և հանդիսատեսի ծափերը»,- գրված է ՌԴ նախագահի հեռագրում:
Լայմա Վայկուլեն ծնվել է 1954թ.-ի մարտի 31-ին Լատվիայի Ցեսիս քաղաքում: 1979թ.-ից նա աշխատում էր Լատվիայում հայտնի Յուրմալայի «Յուրաս Պերլե» վարիետեյում: 1984 թ.-ին ավարտում է Ռուսական թատերական արվեստի համալսարանը (ГИТИС): Հենց այդ նույն տարում նա սկսում է համագործակցել հայտնի բանաստեղծ, երգերի տեքստերի հեղինակ Իլյա Ռեզնիկի հետ: 1987 թ.-ին Վայկուլեն Չեխոսլովակիայի «Ոսկե լիրա» երգի մրցույթում «Վերնիսաժ» երգի կատարմամբ ճանաչվում է հաղթող: Մինչև այժմ նա թողարկել է 10 երաժշտական ալբոմ, որոնք բոլորն էլ համարվում են հաջողված նախագծեր: Ընդհանուր առմամբ նրա կատարմամբ թողարկվել է 20 մլն ձայնասկավառակ, որոնք վաճառվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: