Փարավոնի գլուխն, այնուամենայնիվ, որոշել են վաճառել07.04.2019
Այսօր, հուլիսի 4-ին, Թութանհամոն փարավոնի արձանի գլուխը, չնայած պաշտոնական Կահիրեից հնչող բողոքի ձայների, այնուամենայնիվ, Լոնդոնի «Christie՝s» աճուրդի տունը կհանի վաճառքի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Եգիպտոսի արտաքին գործերի և Հնությունների գործերով նախարարությունները դիմել էին աճուրդի կազմակերպիչներին՝ հուսալով որ հնագիտական և մշակութային այդ արժեքը, որը երկրից դուրս է բերվել անօրինական ճանապարհով, կվերադարձվի տիրոջը:
«Մենք ենթադրում ենք, որ այդ գլուխը թալանված Լուկսորի տաճարից է: Մենք այն տեսել ենք կատալոգում և եզրակացրել ենք, որ այն Թութանհամոնի կիսանդրին է: Մենք կգործադրենք հնարավոր բոլոր ճիգերը, որպեսզի Հնությունների նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը և Լոնդոնում գտնվող Եգիպտոսի դեսպանությունը հասնեն աճուրդում այդ լոտի վաճառքի արգելմանը»,- հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերով Բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսաֆա Մազիրին:
Այս պատմամշակութային արժեքի իրական ծագումը չի պարզված: Հայտնի է միայն, որ այն վաճառվել և վերավաճառվել է 20-րդ դարի 60-ական թվականներին: Եգիպտացի փորձագետները կարծում են, որ այժմյան տերերը չեն ներկայացրել իրավական հավաստի փաստաթղթեր դրա սեփականության իրավունքների վերաբերյալ: Բայց «Christie՝s» աճուրդի տունը որոշել է անցկացնել աճուրդը: Ավելի քան 3 հազար տարեկան լոտի արժեքը կարող է գերազանցել 5 մլն դոլարը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1