Մահացել է բելոռուս գեղանկարիչ, քաղբանտարկյալ Ալես Պուշկինը07.11.2023
Այսօր, հուլիսի 11֊ի առավոտյան, վերակենդանացման բաժնում անհայտ հանգամանքներում մահացել է բելոռուս գեղանկարիչ, քաղբանտարկյալ Ալես Պուշկինը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել Պուշկինի տիկինը՝ Յանինա Դյոմուխը։ «Сёння ноччу у рэанімацыі пры невысветленых абставінах памёр Алесь Пушкін»։
57֊ամյա Ալես Պուշկինը ձերբակալվել է 2021թ․֊ի մարտի 30֊ին Մոգիլևի մարզի Կիրովի շրջանի Ժիլիչի գյուղում, որտեղ նա մասնակցում էր տեղի պալատի վերականգնման աշխատանքներին։ Մեկ տարի անց նրան դատապարտել են 5 տարվա բանտարկության՝ պետական խորհրդանշանները վարկաբեկելու և թշնամանք հրահրելու համար։
Ալես Պուշկինը սոց֊արթի մանիֆեստի հեղինակ է։ Նա դեռ 1980֊ականների վերջերից հայտնի էր դարձել որպես ակցիոնիստ։ 1999թ․֊ին նա իրականացրել է «նեխվածք նախագահի համար» վերնագրով պերֆորմանսը, որի ժամանակ գոմաղբով բեռնված սայլակ է մոտեցրել Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին, այն շրջել է, գոյացած բլուրի վրա տեղադրել նախագահի նկարը և այն խոցոտել եղանով։ Այդ ակցիայի համար նա դատապարտվել էր երկամյա պայմանական ազատազրկման։