Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքային իշխանությունները ոչնչացրել են 400 հազար ֆունտ գնահատվող գարաֆֆիտը

10.02.2014


Բրիտանական Քլաքթոն օն սի քաղաքի իշխանությունները որոշել են իրենց բնակավայրի շենքերից մեկի պատի վրայից մաքրել փողոցի նշանավոր, բայց աներևույթ նկարիչ Բենքսի գրաֆֆիտը՝ համարելով, որ այն «ռասիստական» է և վիրավորական: Այդ մասին «telegraph.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բենքսիի հեղինակած նկարում պատկերված է վառ գույներով մի էկզոտիկ թռչուն, որի դիմաց կանգնած են 5 աղավնիներ՝ կտուցներով բռնած ցուցանակներ: Դրանց վրա գրված են «Մենք ուրախ չենք միգրանտների գալու համար», «Վերադարձեք ետ՝ Աֆրիկա» և «Ձեռքերդ հեռու մեր որդերից» կարգախոսերը:

Սակայն մինչ նկարիչն իր կայքում կհայտարարեր, որ դա իր հեղինակած աշխատանքն է, քաղաքային իշխանությունների հրահանգն արդեն կատարվել էր: Այդ որոշմանը քաղաքային իշխանությունների աշխատակիցները հանգել են այն բանից հետո, երբ մեկնել են ստուգելու Թենդրինի շրջանային խորհրդի հասցեով ստացված «վիրավորական նկարի» վերաբերյալ բողոք-նամակի առարկան:

Ինչպես պարզվել է մի փոքր ավելի ուշ, շրջանային խորհրդի անդամները այդ մասին տեղեկացված չեն եղել, որ դա նշանավոր Բենքսիի աշխատանքն է և որ այն մոտավորապես գնահատվում է... 400 հազար ֆունթ սթերլինգ:

Նկարչի ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:

Իմանալով թե ինչպիսի սխալ են իրենք կատարել, տեղական իշխանությունները կոչ են արել Բենքսիին վերադառնալ իրենց քաղաք և վերականգնել գրաֆֆիտները՝ հասկանալով, որ այս ամենը կարող է շատ դրական արդյունքներ տալ իրենց ծովափնյա քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:

Օրինակ, Ֆոլքսթոն փոքրիկ ծովափնյա քաղաքում, որտեղ տներից մեկի պատին օրերս հայտնվել է Բենքսի «Արվեստի երկրպագուն» աշխատանքը, սկսվել է այս նկարչի երկրպագուների մի իսկական ուխտագնացություն՝ ամենատարբեր տեղերից:

Ի տարբերություն Քլաքթոն օն սի քաղաքի իշխանությունների, Ֆոլքսթոնի ղեկավարներն անմիջապես կարգադրել են այդ նկարը ծածկել պաշտպանիչ չկոտրվող ապակիով և բանակցություններ են սկսել այդ կառույցի տերերի հետ, որպեսզի ստանան նկարը պահպանելու երաշխիքներ:
    Դիտվել է 918 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ