Ա․ Սոկուրով. «Հիմա ինձ չի կարելի Ռուսաստանում նկարել և կինո ցուցադրել»12.04.2023
Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը հայտարարել է, որ իր մասնագիտական կարիերան ավարտվել է։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության կողմից իր «Հեքիաթ» ֆիլմը արգելելու պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «news.ru․֊ին։
«Ես չեմ աշխատում նոր նախագծերի վրա, հիմա ինձ չի կարելի Ռուսաստանում նկարել և կինո ցուցադրել։ Իմ մասնագիտական կարիերան, ինչպես թվում է ինձ, այդ արգելման՝ վարձույթի արգելման պատճառով ավարտվել է»,֊ ասել է ռեժիսորը։
Նախօրեին, դեկտեմբերի 3-ին, ռուսաստանցի հայտնի լրագրող Քսենյա Սոբչակը տեղեկացրել է, որ ինքը YouTube հոսթինգում տեղադրել է հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Հեքիաթ» ֆիլմը, որի փակ դիտումը կայացել է դեռևս նոյեմբերի 19֊ին՝ Մոսկվայում։ Սոբչակը նաև նշել է, որ այդ ֆիլմը հատուկ է և ունիկալ։
Հիշեցնենք, որ Սոկուրովի մամլո ծառայությունը տեղեկացրել էր,որ ՌԴ մշակույթի նախարարությունը այդ ֆիլմին չի տրամադրել վարձույթի վկայական։