Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիայում բողոքում են մշակութային օջախների անգործության դեմ

03.12.2021


Փարիզի նշանավոր «Օդեոն» թատրոնը արդեն մի քանի օր է շրջափակել են կորոնավիրուսի պատճառով փակված մշակութային օջախների աշխատանքները վերականգնելու պահանջով հանդես եկող տասնյակ քաղաքացիներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «տագլւր․ամ»֊ին։

Բողոքի մասնակիցները ոչ միայն պահանջում են բացել թատրոնները, այլև վերանայել աշխատանքi վարձատրության համակարգը, հրաժարվել հոնորարներից և ամբողջությամբ անցնել հաստիքային սանդղակին համապատասխան երաշխավորված աշխատավարձերի։

Բացի այդ , մշակույթի աշխատողները պնդում են իջեցնել աշխատաժամերի քանակը, որոնց համաձայն նրանց տրվում են լիարժեք սոցիալական վճարներ։ Միաժամանակ նրանք պահանջում են կատարողական արվեստների ազգային արհմիությունների խորհրդի համագումարի անցկացում մշակույթի նախարար Ռոզլին Բաշլոյի և վարչապետ Ժան Կաստեքսի մասնակցությամբ։

Նշենք, որ բացի «Օդեոնից․ բողոքի ակցիային մասնակցում են նաև Փարիզի «Կոլլին» թատրոնը, Ստրասբուրգի Ազգային թատրոնը, որտեղ Դրամատիկական արվեստների ազգային կոնսերվատորիայի (CNSAD), Դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցի (Esad) և «Անիեր» թատրոն֊ստուդիայի ուսանողները հանրահավաք են անցկացրել «Գլխավորը բացվելն է», «Կյանքն առանց մշակույթի կխարխլվի»,«Մշակույթը մահանում է, սերունդը վտանգի տակ է», «Բաշլո, եթե չբացես, մենք կգանք խաղալու քո տանը» կարգախոսերով։

Իսկ Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիության մշակույթի ենթաբաժինը նախօրեին հանդես է եկել թատրոնների «շրջափակումը շարունակելու» կոչով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1913 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ