Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը մինչև տարեվերջ ինքն իրեն հայտարարել է արձակուրդի մեջ

09.12.2023


Ռուսաստանի մշակույթի նախարարությունը արգելել է ցուցադրել և վարձույթի վկայական չի տվել «Բար․ «Մեկ զանգ» » նոր սերիալին, որտեղ գլխավոր դերը կատարում է թատրոնի և կինոյի պետերբուրգցի հայտնի դերասան Դանիիլ Կոզլովսկին։ Կինովարձույթի շուկա դուրս գալու համար թույլատրության իրավունք֊վկայականի բացակայությամբ ֆիլմը զրկվել է նաև Սոչիում ընթացող «Նոր սեզոն» փառատոնում ցուցադրվելու իրավունքից և հանվել է ստուգատեսի ծրագրից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Նշենք, որ Դանիիլ Կոզլովսկին նաև այդ ֆիլմի պրոդյուսերն է։

Դեդեկտիվ սյուժեով ֆիլմի գլխավոր հերոսը քննիչ Մորոզովն է, որը փնտրում է իր կորած որդուն և հետաքննում է հանելուկային սպանությունները, որոնց հանցակազմերը նրան ուղեկցում են «Վերջին զանգ» բար, որտեղից յուրաքանչյուրը կարող է զանգահարել «ռուսական ռուլետկա» խաղացած իր մահացած մերձավորին։

Կոզլովսկու այս ֆիլմը վարձույթի վկայականից զրկվել է ՌԴ անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինի Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումից հետո, որով նա խնդրել էր դերասանին ստուգել Ռուսաստանի բանակը վարկաբեկելու հոդվածի հատկանիշերով։ Բացի այդ Բորոդինը նշել էր, որ դերասան Դանիիլ Կոզլովսկին մեկնել է ԱՄՆ։

Սրան ի պատասխան Կոզլովսկին հայց էր ներկայացրել Բորոդինի դեմ՝ սեփական պատիվը, արժանապատվությունը և գործնական հեղինակությունը պաշտպանելու համար և նշել, որ ԱՄՆ էր մեկնել իր երեխային այցելելու նպատակով։ Բացի այդ նա իրական բովանդակությունից կտրված էր որակել իրեն վերագրվող փողոց դուրս գալու կոչերը, որոնց կապակցությամբ Բորոդինի պահանջով պետք է ստուգման ենթարկվի որպես ծայրահեղական։

Այժմ դերասանը մինչև 2023թ․֊ի վերջը իրեն հայտարարել է ընտանեկան հանգամանքներով արձակուրդի մեջ։





Լուսանկարն՝ ըստ «kommersant.ru»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 111 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ