ՌԴ դաշնային թատրոնները նվիրաբերում են իրենց ինվենտարը10.11.2023
Ռուսաստանում գործող 21 դաշնային թատրոնները իրենց տրամադրության տակ գտնվող բեմական ինվենտարի մի մասը բաժանել են Ուկրաինայից բռնազավթված և ՌԴ֊ի կազմում որպես վարչական միավորումներ ընդգրկված տարածաշրջաններում գործող 10 թատրոններին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»․՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Այսպես, այդ թատրոններին է փոխանցվել 1500 ձեռք հագուստ, դեկորացիաներ, ռեկվիզիտ, բեմական սարքավորումներ։ Դա հնարավորություն է տվել այդ թատրոններում իրականացնել 4 նոր բեմադրություն։
Այդ մասին Ռուսաստանի նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ զեկուցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։
Ըստ նախարարի, իրենք օգնության ձեռք են մեկնել նաև արտասահմանյան 43 երկրներում գործող 150 ռուսական թատրոնների։ Նա նշել է, որ այս տարի այդ երկրներից 8֊ում արդեն պատրաստվել է 15 նոր բեմադրություն, իսկ 9֊ում էլ նախատեսված է ևս 20 նոր բեմախաղ՝ 2024 թ․֊ին։