Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բորիս Ակունինի Էրաստ Ֆանդորինին փոխարինել են իտալացի Մարկո Պոլոյով

01.29.2024


Սանկտ֊Պետերբուրգի LDM թատրոնը վերափոխել է Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված, հայտնի գրող Բորիս Ակունինի նույնանուն սստեղծագործության հիման վրա ստեղծված «Ադամանդե մարտակառք» մյուզիքլը։ Այն այսուհետ հանդիսատեսին կներկայացվի ոչ թե Ակունինի հայտնի հերոս Էրաստ Ֆանդորինին, այլ՝ Մարկո Պոլոյին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Պրոդյուսերական ընկերության որոշմամբ փոխվել է նաև մյուզիքլի լիբրետոն, իսկ գործողությունների վայրը Ճապոնիայից տեղափոխվել է Չինաստան, որն, ինչպես հայտնի է, Եվրոպայի համար բացահայտել է իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։

Հիշեցնենք, որ 2023թ․֊ի դեկտեմբերի 18֊ին, Ռոսֆինմոնիտորինգը Բորիս Ակունինին ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։ ՌԴ քնչական կոմիտեն գրողի նկատմամբ հարուցել է քրեական գործ Ռուսաստանի բանակի մասին ֆեյքեր տարածելու և «ահաբեկչությունը հանրության շրջանում արդարացնելու» մեղադրանքով։ Այդ ամենից հետո ռուսական հրատարակչությունները դադարեցրել են Բորիս Ակունինի ստեղծագործությունների հրատարակումը և գրքերի վաճառքը, իսկ թատրոնների խաղացանկից հանվում են նրա ստեղծագործությունների հիման վրա պատրաստված բեմադրությունները։ ՌԴ ՆԳՆ֊ն Ակունինի նկատմամբ հայտարարել է հետախուզում։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 47 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ