Սովորական աղջկա և երկկենցաղ մարդու սիրո մասին կինոպատումը նվաճել է «Ոսկե առյուծ» 09.11.2017
Անցած շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին վենետիկում հայտարարել են իրենց նշանավոր կինոփառատոնի հաղթողների անունները: Եվ այսպե, Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնում 2017թ.-ի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը» նվաճել է սովորական աղջկա և երկկենցաղ մարդու սիրո մասին պատմող «Ջրի ձևը» կինոնկարը:
Եվրոպական փառատոներում սա մեքսիկացի հայտնի ռեժիսոր Գիլերմո դել Թորոյի առաջին գլխավոր մրցանակն էր:
Իսկ անցած տարվաից վենետիկյան կինոստուգաետսում կրկնակի դարձած արծաթե առյուծները, որոնք շնորհվում են լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և որպես ժյուրիի գլխավոր մրցանակ, բաժին հասան ֆրանսիացի ռեժիսոր Քսավյե Լեգրանին (լավագույն ռեժիսոր) և իսրայելցի բեմադրիչ Սամուել Մաոզին (Ժյուրիի գլխավոր մրցանակ):
Ավելացնենք, որ ֆրանսիացի ռեժիսոր Քսավյե Լեգրանը, որի համար «Մինչև ձերբակալությունը» լիամետրաժ ֆիլմը դեբյուտային էր, արժանացավ նաև Լուջի դե Լաուրենտիսի անվան «Ապագայի առյուծ» մրցանակին:
Իսկ իսրայելցի ռեժիսոր Մաոզի համար սա երկրորդ վենետիկյան առյուծն էր: Առաջինը նա ստացել է 2009թ.-ի, բայց ոչ թե արծաթե, այլ ոսկե առյուծի տեսքով՝ «Ֆոքստրոտ» կինոնկարի համար:
Այս թեմայով այլ հղումներ-1