Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միքայել Թարիվերդիևի անվան մրցույթի բարդ լոգիստիկան ու մրցանակները

09.07.2023


Սեպտեմբերի 8֊ին, Ռուսաստանի «ամենաեվրոպական» Կալինինգրադ (նախկին Քյոնիգսբերգ) քաղաքում՝ աշխատանքները կամփոփի այդ երկրում ապրած և ստեղծագործած անվանի հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների 13֊րդ միջազգային մրցույթը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «iz.ru․֊ին։

Ասենք, որ այս մրցույթի ընտրական փուլերը անցկացվում են տարբեր երկրներում, իսկ եզրափակիչ փուլի վայրերից մեկն էլ Կալինինգրադից բացի նաև Մոսկվան է։

13-րդ մրցանակաբաշխության մասնակիցների կազմը ձևավորվել է Կանադան, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Չինաստանը, Կորեան, ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան և Ռուսաստանը ներկայացնող երգեհոնահարներից։

Միքայել Թարիվերդիևի այրին, մրցույթի արթ֊տնօրեն Վերա Թարիվերդիևան նշել է, որ մրցույթի լոգիստիկան շատ բարդացել է, որը զգալի բարձրացրել է իրենց ծախսերը։ նա բերել է մրցույթի Մոսկվայի փուլի ժյուրիի նախագահ իտալացի Մարիա Ֆաջանիի և Կալինինգրադի փուլի նախագ ֆրանսիացի Իոնն Վասկոյի Ռուսաստան ժամանելու օրինակը։ երկու եվրոպացիները տեղ են հասել շրջանցիկ ճանապարհներով, առաջինը՝ Թուրքիայով, երկրորդը Լեհաստանով, իսկ հետո, արդեն «գծեր փոփոխող» փոխադրամիջոցներով։

Ասենք որ մրցույթի Ռուսաստանցի մասնակիցների ընտրական փուլը կայացել է առցանց տիրույթում, քանի որ նրանք Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պայմաններում չէին կարողացել մասնակցել Գերմանիայում կամ ԱՄՆ֊ում անցկացվող առկա ընտրական փուլերին։ Թեև օտարերկրյա մասնակիցների թիվը մեծ չի եղել, բայց ըստ Թարիվերդիևայի մրցույթը չի կորցրել իր միջազգային կարգավիճակը։

Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների մրցույթի մրցանակային ֆոնդը այս տարի կազմում է 13հազար ԱՄՆ դոլար։ ($5 հազար՝ առաջին մրցանակ, $3 հազար՝ երկրորդ մրցանակ, $2 հազար՝ երրորդ մրցանակ, 3 դիպլոմ՝ հազարական դոլար դրամական պարգևներով)։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 165 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ