«Բոքսբալետ» անիմացիոն ֆիլմը ընդգրկվել է «Օսկար»֊ի կարճ ցուցակում 12.22.2021
«Հեղինակային կինոնկարների համար ցանկացած ուշադրություն միշտ գնահատվում է դրական, որովհետև այդ պատմությունը այնքան էլ մատչելի չէ հանդիսատեսների լայն շրջանակին»,֊ հայտարարել է ռուսական հեղինակային կինոյի ներկայացուցիչ Անտոն Դյակովը, որի «Բոքսբալետ» կարճամետրաժ անիմացիոն կինոնկարը պայքարում է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Դյակովը լրատվամիջոցներին տեղեկացել է, որ 15 րոպե տևողությամբ իր ֆիլմն ամերիկացի կինոակադեմիկոսների քվեարկության արդյունքներով ընդգրկվել է հեղինակավոր մրցանակաբաշխության կարճ ցուցակում և առաջնությունը կվիճարկի նույն ժանրի բրիտանացի, կանադացի, Ֆրանսիացի և հարավկորեացի հեղինակների արտադրած ֆիլմերի հետ՝ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ։
«Բոքսբալետ» կինոնկարի դեպքերը ծավալվում են Ռուսաստանի տարբեր պատմական իրադարձությունների համապատկերում։ Կինոնկարը հայրենիքում արդեն նկատվել և գնահատվել է՝ արժանանալով մի քանի պատվավոր մրցանակների։
Հիշեցնենք, որ հերթական «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը նախատեսվում է 2022 թ․֊ի մարտի 27֊ին։