Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրամատուրգի պիեսներով ստեղծված բեմադրությունները չեղյալ են հայտարարվել

04.27.2022


Ռուսաստանի թատրոնի ոլորտի 120 ներկայացուցիչ հանդես են եկել բաց նամակով և իրենց անհամաձայնությունն արտահայտել դրամատուրգ Միխայիլ Դուրնենկովի նկատմամբ իրականացվող հալածանքների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info․֊ին։

Հիշեցնենք, որ համացանցի իր սոցիական էջում Դուրնենկովը կտրուկ անհամաձայնություն էր արտահայտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու կապակցությամբ։ Դրան ի պատասխան ՌԴ Թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը կոչ էր արել Դուրնենկովին զրկել միության անդամությունից։ Բացի այդ Ռուսաստանի տարբեր թատրոններ, որոնցում ցուցադրվում են Դուրնենկովի պիեսների հիման վրա ստեղծված բեմադրությունները, չեղյալ են համարվել։ Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ Դուրնենկովը հեռացվել է նաև Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոցից, որտեղ դասավանդում է երկար տարիներ։

Դուրնենկովի պաշտպանությամբ հանդես եկած նամակի հեղինակները նշել են, որ դրամատուրգի նկատմամբ սկսված հալածանքը վերջին ճչացող ռեպրեսիվ դեպքերից է։

Նամակի հեղինակները նշում են, որ «այն պատճառով, որ Միխայիլը բաց արտահայտել է իր քաղաքական դիրքորոշումը» և այդ պատճառով զրկվել է իր մասնագիտական կարողությունները թատրոնի հետ առնչվող տարբեր ոլորտներում ի սպաս դնելու հնարավորությունից, անթույլատրելի է։ Նամակի հեղինակները նշում են, որ Միխայիլ Դուրնենկովը շատ բան է արել ռուսական ժամանակակից դրամատուրգիայի և թատրոնի զարգացման գործում։

Նամակի հեղինակները վերջում նշել են, որ իրենց կարծիքով «թատերական գործիչներին պաշտպանելու կոչված Թատերական գործիչների միությունը իրեն ամբողջովին վարկաբեկել է՝ ղեկավարության կողմից արված հայտարարությունից հետո»։

Այս երևույթը նրանք համարում են ապագա աղետի տագնապ առաջացնող նշան, որը կարող է արտահայտվել ռուսաստանյան մշակույթը քաղաքական գրաքննության ժամանակների բերելով, պետության քաղաքական հետաքրքրությունների սպասարկմամբ և մարդասիրական արժեքներից հեռացմամբ։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 543 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ