Պաուլո Կոէլոն Կիմ Չեն Ինի մասին ֆիլմը պատրաստ է գնել և տեղադրել իր բլոգում12.19.2014
Բրազիլացի գրող Պաուլո Կոէլոն «Sony Pictures»-ին առաջարկել է $100 հազարով իրեն զիջել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինի մահափորձի մասին «Հարցազրույց» կատակերգական ֆիլմի հեղինակային իրավունքը: Այդ մասին « Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Գրողն ասել է, որ համաձայնության դեպքում կինոընկերությունը կկարողանա ետ վերադարձնել իր կրած ֆինանսական վնասներիի մի մասը, որը նրան բաժին է հասել այդ կինոնկարի արտադրության և հետագա վարձույթի խափանման արդյունքում : Գրողը խոստացել է, որ ինքը պատրաստ է այդ դեպքում ֆիլմը տեղադրել իր բլոգում և այն մատչելի դարձնել համացանցի բոլոր օգտատերերի համար:
Որոշ լրատվամիջոցների տվյալներով «Sony Pictures»-ի ֆինանսական վնասների չափը արդեն անցնում է $75 մլն-ից:
Հիշեցնենք, որ կինոընկերությունը նախատեսել էր ֆիլմի վարձույթը սկսել դեկտեմբերի 25-ից: Սակայն հակերային սպառնալիքները հասցեագրված այն կինոթատրոններին, որոնցում կցուցադրվի կինոժապավենը, ստիպեցին չեղյալ հայտարարել ֆիլմի ցուցադրման բոլոր ծրագրերը: