Համշենահայ բեմադրիչը սկսել է իր 3-րդ լիամետրաժ ֆիլմի նկարհանումները07.30.2014
Համշենի հայերենով առաջին՝ «Մոմի» («Մեծ մայրիկ») կարճամետրաժ, ապա՝ «Աշուն» և «Ապագան երկար կտևի» լիամետրաժ ֆիլմերի կինոբեմադրիչ, ծնունդով Հոփա-համշենցի Էոզճան Ալփերը արդեն մեկ ամսից ավելի է, որ սկսել է իր նոր ՝ «Հովուն Հիշատակները» վերնագրով կինոժապավենի նկարահանումները: Այդ մասին «Ակոս» պոլսահայ թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նկարահանումներն սկսվել են հունիսի 25-ին՝ Վրաստանի Բաթումի քաղաքում: Այն անդրադառնում է համշենահայերի 1940-ականների կյանքին: Գլխավոր հերոսը Արամ անունով մի երիտասրդ արվեստագետ է, ով ձգտում է, ինչ-ինչ հնարքներ բանեցնելով՝ փախչել Թուրքիայից:
Վրաստանում նկարահանումներն ավարտելուց հետո խումբն այժմ աշխատանքները շարունակում է Թուրքիայի Արդվինի տարածարջանի Շավշատ գյուղաքաղաքում: Դրանից հետո նկարահանումները կշարունակվեն Պորչքա, ապա Հոփա բնակավայերում: Ֆիլմում նկարահանվում են ինչպես համշենահայ, այնպես էլ թուրք դերասաններ:
Նշենք, որ Էոզճան Ալփերը իր նախորդ ֆիլմի երկխոսություններում օգտագործել է ինչպես համշենահայերենը և հայերեն գրական լեզուն, այնպես էլ վրացերենը: Թե ինչ լեզվով են խոսելու նրա նոր ֆիլմի հերոսները, թուրքահայ պարբերականը չի նշում:
Ավելացնենք, որ ֆիլմի նկարահանումներին աջակցում են մի շարք երկրներ՝ Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան և Վրաստանը:
Ֆիլմը նախատեսվում է ավարտել եկող տարի՝ 2015թ.-ին: