Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկարի» հաղթողի թեկնածուները հայտնի են

01.24.2024


Ամերիկայի կինեմատոգրաֆիական գիտությունների և արվեստի ակադեմիան հայտարարել է 96֊րդ «Օսկար» մրցանակի թեկնածուներին։ Անվանակարգերով առաջատարը դարձել է «Օպենհեյմեր» կինոնկարը։

Քրիստոֆեր Նոլանի նկարահանած դրաման հավակնում է 13 արձանիկի, այդ թվում նաև «Լավագույն կինոնկար» անվանարգում։ Այս անվանակարգի հաղթողների թեկնածուների թվում են նաև «Բարբի», «Անկման անատոմիա», «Ամերիկյան ընթերցելիք», «Ծաղկային լուսնի սպանողները», «Լքյալները», «Անցյալ կյանքերը», «Աղքատ դժբախտները», «Մաեստրո» և «Հետաքրքրությունների գոտի» կինոնկարները։

«Օսկար» շնորհվում է 24 անվանակարգերում։ Հաղթողները ստանում են կինովահանակների վրա կանգնած և սուր բռնած ասպետի տեսք ունեցող արձանիկներ, որոնց հինգ հատվածները ներկայացնում են ակադեմիայի առաջին հինգ գիլդիաները՝ դերասաններին, ռեժիսորներին, պրոդյուսերներին, կինոտեխնիկներին և սցենարիստներին։

Լավագույն դերասան անվանակարգի ցանկում գլխավոր դերակատարներից ընդգրկված են հետևյալ անունները՝ Քիլլիան Մերֆի («Օպենհեյմեր»), Բրեդլի Քուպեր («Մաեստրո»), Քոլման Դոլմինգո («Ռասթին»), Փոլ Ջամաթթի («Մնացորդներ»), Ջեֆրի Ռայթ («Ամերիկյան ֆանտաստիկա»)։

Լավագույն դերասանուհի անվանակարգի ցանկում գլխավոր դերակատարուհիներից ընդգրկված են հետևյալ անունները՝ Աննեթ Բենինգ («Դայանա Նայէդ»), Լիլի Գլադսթոն («Ծաղկային լուսնի սպանողները»), Սանդրա Հյուլլեր («Անկման անատոմիա»), Քերի Միլագան («Մաեստրո»), Էմմա Սթոուն («Աղքատ դժբախտները»)։

Մուլտիպլիկացիոն կինոնկարներից թեկնածուներ են դարձել Հայաո Միյաձաքիի և Թոշիո Սուձուքիի «Տղան և ձկնկուլը», Pixar ստուդիայի «Էլեմենտալ», ինչպես նաև «Նիմոնա», «Ռոբոտի երազանքները», «Մարդ֊սարդ․ Տիեզերքների սարդոստայն» կինոնկարները։

Մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 10֊ին՝ Լոս֊Անջելոսի Dolby Theatre կինոթատրոնում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ