Մահացել է ռուսական էստրադայի աստղ Ժաննա Ֆրիսկեն06.16.2015
Երկարատև հիվանդությունից հետո, 40 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ռուսական էստրադայի աստղ Ժաննա Ֆրիսկեն: Երգչուհին մի քանի տարի շարունակ բուժումներ էր ընդունում օնկոլոգիական հիվանդության դեմ, սակայն հաղթել այդ չարիքը նրան չհաջողվեց:
Երգչուհու մահվան մասին լուրը հաստատել է հայրը: Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ի երեկոյան:
2013թ.-ի ապրիլին, իր տղայի լուսաշխարհ գալուց մի քանի ամիս անց, Ժաննա Ֆրիսկեի գլխուղեղում հայտնաբերվել է վիրահատման համար ոչ մատչելի ուռուցք: Այն բանից հետո, երբ երգչուհու հիվանդության մասին լուրը հայտնի դարձավ, սկսվեց դրամահավաք նրա բուժման նպատակով: Այդ նախաձեռնությունը գլխավորում էին Ռուսական հանրային հեռուստատեսության «Առաջին ալիքը» և «Ռուսֆոնդ»-ը: Հավաքվեց մոտ 68 մլն ռուբլի, որը գերազանցում էր նրա բուժման համար նախատեսված գումարը: Հանգանակված դրամի մի մասը փոխանցվեց օնկոլոգիական հիվանդությամբ տառապող երեխաների բուժման հիմնադրամին:
Անցած՝ 2014 թ.-ի վերջերին, Ժաննա Ֆրիսկեն անցավ բուժման կուրսը և Չինաստանից վերադարձավ Մոսկվա: Վերջին ամիսներին նա ամուսնու և իր փոքրիկ որդու հետ ապրում էր Մերձմոսկվայի իրենց առանձնատանը: