Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեռլինալեում պահել մեկ մետր հեռավորություն, երբ փռշտում կամ հազում են

02.20.2020

Այսօր, փետրվարի 20֊ին, Գերմանիայում մեկնարկել է Բեռլինի 70֊րդ միջազգային կինոփառատոնը։ Այս անգամ հայտնի կինոֆորումը աշխատանքներն սկսել է արտակարգ ռեժիմում՝ կապված ողջ աշխարհը տագնապի ու անհանգստության մեջ գցած կորոնավիրուսի հետ:

Հայտնի է, որ կինոփառատոնին զուգահեռ Բեռլինում կազմակերպվում է հայտնի կինոշուկան՝ European film market֊ը (EFM), որի աշխատանքներում կարևոր դերակատարություն ունեն նաև չինական ընկերությունները։ Ավելին, այս տարի շուկան պլանավորել էր առավել մեծ ուշադրություն հատկացնել չինական կինոարդյունաբերությանը, սակայն, արդյունքում շուկայի մասնակիցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել ֆորումին։

Բանն այն է, որ այդ պոտենցիալ մասնակիցներից ոմանց, պարզապես, Գերմանիայի մուտքի թույլտվություն չի տրվել, մյուսները չեն համարձակվում ճանապարհորդել կարանտինի պայմաններում և վախենում են իրենց միջազգային գործընկերների հավանական բացասական արձագանքներից, որոնց պարզապես դուր չի գա նման հարևանությունը։

Բեռլինալեն հայտարարել է, որ փառատոնի այս ու այն հարթակներում, կորոնավիրուսի հետ կապված, տեղադրվել են բացիլազերծման լրացուցիչ միջոցներ և իր պաշտոնական կայքում հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններն այն մասին, թե ինչպիսի վարք պետք է դրսևորել հիվանդության վիրուսի բռնկման դեպքում։

Օրինակ առաջարկվում է, որ մյուս մարդկանցից պահել առնվազն մեկ մետր հեռավորություն, հատկապես այն դեպքում, երբ նրանք փռշտում կամ հազում են։




Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 680 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ