Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորպորատիվ միջոցառումներում կատարողների հոնորարներն աճում են

11.23.2021

Ռուսաստանում հայտնի արտիստների հոնարարները ամանորյա կորպորատիվ միջոցառումներում ելույթների համար 2021թ․֊ին միջինը կազմել է 1,5֊2 մլն ռուբլի։ Այդպիսի վճարների աճի տեմպերը պատկերացնելու համար արժե նշել, որ 2019թ․֊ին դրանք միջին հաշվով չեն գերազանցել 1-1,5 մլն ռուբլին։ Այդ մասին Ռուսաստանում միջոցառումներ կազմակերպող ասսոցիացիայի երկայացուցիչ Պավել Վորոնցովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Հոնորարների աճը մինչհամաճարակային ժամանակաշրջանի համեմատությամբ բացատրվում է դեկտեմբերին հավանական միջոցառումների քանակի սահմանափակմամբ։ Ինչպես նշել են ասսոցիացիայում, հոնորարը տարբեր տարածաշրջաններում տարբեր չափերի է։ Օրինակ, մոսկվացի արտիստի ելույթը մայրաքաղաքում ավելի էժան է գնահատվում, քան Սանկտ֊Պետերբուրգում կամ Նիժնի Նովգորոդում։ Այս դեպքում նվազագույն տարբերությունը կազմում է 25%, բայց, երբեմն, մայրաքաղաքում հայտնիների հոնորարը աճում է մինչև երկու անգամ։ Այդպիսի աճը արձանագրվում է այն ժամանակ, երբ կատարողը մեկ երեկոյի ընթացքում ելույթ է ունենում մի քանի անգամ, իսկ եթե նա մեկնում է այլ տարածաշրջան, ապա մեկ միջոցառմանը մասնակցելու համար կորցնում է 1,5 օր։

Ըստ ասսոցիացիայի ներկայացուցչի, արտիստների աճող հոնորարները չեն անդրադառնում կորպորատիվ կամ մասնավոր միջոցառումների ընդհանուր բյուջեի վրա, քանի որ կապալառուները պահանջարկը խթանելու համար իրենց ծառայությունների գները իջեցրել են։

Ավեկացնենք, որ այսօր Ռուսաստանում որևէ կազմակերպության ստանդարտ միջոցառումն անցկացնելու համար մեկ մարդու հաշվարկով սահմանվել է 10֊ից 50 հազար ռուբլու վճար, իսկ եթե միջոցառումը կազմակերպվում է թոփ֊մենեջերների համար, ապա այդ գինը ավելանում է երկու անգամ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 490 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ