Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ մեղադրող կողմի, բեմադրությունը կարող է հրահրել ապակայունացում

06.30.2023

Ռուսաստանի քննչական կոմիտեն պահանջել է երկարեցնել երկու ամսով ազատազրկված ռեժիսոր Ժենյա Բերկովիչի և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի կալանավորման ժամեկտը, որը լրանալու է հուլիսի 4֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ռեժիսոր Ժենյա Բերկովիչի և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչությունը արդարացնելու ՌԴ օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով։

Երիտասարդ արվեստագետները ձերբակալվել են 2023թ․֊ի մայիսի 5֊ին։ Նրանց փաստաբանը նշել է, որ մեղադրող կողմը հենվելով «սուտ գիտական, «ապակառուցողական » փորձագիտական եզրակացության վրա» նրանց պատրաստած բեմադրության մեջ արձանագրել է Իսլամական պետության գաղափարախոսություն և արմատական ֆեմինիզմի նշաններ։ Փորձագետները կարծիք են հայտնել, որ բեմադրությունը կարող է հրահրել «իշխանության մարմինների նկատմամբ ապակայունացում»։

Բերկովիչի և Պետրիյչուկի դեմ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել նրանց պատրաստած «Ֆինիստ պարզ բազե» բեմադրությունը, որն, ի դեպ, 2022թ․֊ին արժանացել է ռուսական թատերական կյանքի ամենահեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակին։ Այս արվեստագետների ազատ արձակման պահանջով հանդես են եկել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ռուս֊ուկրաինական պատերազմի հետևանքով օտար երկրներ տարագրված բազմաթիվ մշակութային գործիչներ։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 225 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ