Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

81֊րդ «Ոսկե Գլոբուս»֊ի հաղթողը «Օպենհեյմեր»֊ն է

01.08.2024


Նախօրեին, հունվարի 7֊ին, ԱՄՆ֊ում, Լոս֊անջելոս քաղաքում կայացել է «Ոսկե Գլոբուս» 81֊րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Գլխավոր մրցանակը («Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգ) ստացել է «Օպենհեյմեր» կինոնկարը։

Բացի այդ «Օպենհեյմեր»֊ի մրցանակային ավարների ցանկում գրանցվեցին ևս 4 անվանակարգ՝ «Լավագույն ռեժիսորական արվեստ» (Քրիսթոֆեր Նոլան), «Տղամարդու լավագույն գլխավոր դերակատար» (Քիլլիան Մերֆի), « Տղամարդու երկրորդ պլանի դերակատար»(Ռոբերթ Դաունի֊կրտսեր), «Լավագույն սաունդթրեք» (կոմպոզիտոր՝ Լյուդվիգ Գորրանսոն)։

«Կինեմատոգրաֆիական և տոմսարկղային նվաճում» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Բարբի» ֆիլմին, որը միջազգային վարձույթում ընդհանուր առմամբ հավաքել է 1,4 մլրդ դոլար։

Մյուս անվանակարգերում մրցանակները հանձնվեցին հետևյալ կերպ․

֊ Լավագույն ֆիլմ (մյուզիքլ կամ կատակերգություն)՝ «Աղքատ դժբախտները»
֊ Լավագույն սցենար՝ «Անկման անատոմիա» (Ջասթին Տրիե, Արթուր Հարարի)
֊ Լավագույն դերասան (մյուզիքլ կամ կատակերգություն)՝ Փոլ Ջիամատի «Լքվածները»
֊ Լավագույն դերասանուհի (մյուզիքլ կամ կատակերգություն)՝ Էմմա Սթոուն («Աղքատ դժբախտները»)
֊ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Դևան Ջոյ Ռենդոլֆ («Լքվածները»)
֊ Լավագույն միջազգային ֆիլմ՝ անկման անատոմիա (Ջասթին Տրիե)
֊ Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Տղան և թռչունը»
֊ Լավագույն հեռուստասերիալ (դրամա)՝ «Հետնորդները»
֊ Լավագույն հեռուստասերիալ (մյուզիքլ կամ կատակերգություն)՝ «Արջ»
֊ Լավագույն հեռուստաֆիլմ, սերիալ կամ մինի-սերիալ՝ «Գզվռտոց»
֊ Լավագույն դերասան դրամատիկական սերիալում` Կիրան Քալկին («Հետնորդներ»)
֊ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում` Սառա Սնուկ («Հետնորդներ»)
֊ Լավագույն դերասան մյուզիքլի կամ կատակերգության մեջ՝ Ջերեմի Ալեն Ուայթ («Արջ»)
֊ Լավագույն դերասանուհի մյուզիքլի կամ կատակերգության մեջ՝ Այո Էդեբիրի («Արջ»)
֊ Լավագույն դերասան հեռուստատեսային ֆիլմում, սերիալում կամ մինի սերիալում՝ Սթիվեն Յան («Գզվռտոց»)
֊ Լավագույն դերասանուհի հեռուստաֆիլմում, սերիալում կամ մինի սերիալում՝ Ալի Վոնգ («Գզվռտոց»)
֊ Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի-սերիալում՝ Մեթյու Մաքֆադյեն («Սահմաններ»)
֊ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում՝ Էլիզաբեթ Դեբիցկի («Թագը»)

«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը իրականացվում է Հոլլիվուդում հավատարմագրված օտարերկրա լրագրողների քվեարկության արդյունքներով։ Իր հեղինակությամբ այս մրցանակաբաշխությունը ԱՄՆ֊ում զիջում է միայն «Օսկար»֊ին։ Մրցանակային ցանկը կազմված է ավելի քան 20 անվանակարգերից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 83 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ