Պատմամշակութային նշանակության տաճարը փորձել են վաճառել համացանցի միջոցով12.23.2020
Ռուսաստանի Տուլայի մարզում համացանցով վաճառքի են հանել մշակութային ժառանգության օբյեկտ: Սակայն այդ ազգային հարստությունը օտարել չի հաջողվել, քանի որ հայտարարությունը ստացել է հանրային հնչԵղություն, իսկ տեղի հոգևոր առաջնորդարանն էլ տարածքային պատմամշակութային արժեքները պահպանող կազմակերպության հետ սկսել է հետաքննություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «smotrim.ru»-ին:
Զանգակատուն, գմբեթ, զոհասեղան, շարված պահոցներ և պատմական որմնադրություն: 19-րդ դարում կառուցված այդ տաճարը գտնվում է Զավալովո գյուղում: Վաճառքի հանողները այս կառույցը ներկայացրել են միայն մեկ բառով՝ «շենք», նշել են մակերեսը՝ 166 քառակուսի մետր և գինը՝ 450 հազար ռուբլի:
Եկեղեցին ժամանկին օտարվել է հոգևոր առաջնորդարանից և փոխանցվել տեղի սովետական տնտեսության (սովխոզի) հաշվեկշիռ, ապա պարտքերի դիմաց փոխանցվել մի սեփականատիրոջից մյուսին: Եվ սա այն դեպքում, երբ փաստաթղթերում նշված է, որ այդ շինությունը համարվում է պատմամշակութային ժառանգության օբյեկտ:
Հետաքրքիր է, որ տաճարը համացանցում վաճառելու առաջարկություն անողը կառույցի սեփականատերը չի հանդիսանում:
«Դա իմ հոբբին է»,- հայտարարել է այդ քաղաքացին և ավելացրել, որ ինքը պարզապես զբաղվում է աճուրդով: Նա նաև տեղեկացրել է, որ 80-ական թվականներին այս հոգևոր կառույցը ծառայել է որպես պահեստ և դրանից հետո վաճառվել որպես տնտեսական շինություն ...
Իսկ Ռուսաստանի այս տարածաշրջանի իշխանության մարմիններին առավել շատ զարմացրել է ոչ թե այն փաստը, որ ազգային արժեքը դրվել է վաճառքի, այլ այն, որ առևտրային գործարքը փորձել են իրականացնել համացանցի միջոցով:
Հավատի տաճարի վերավաճառքների, համացանցային փուլում առաջացած այս աղմուկից հետո, Տուլայի մարզի հավատացյալները սկսել են հույսեր փայփայել, որ իրենց պատմամշակութային հուշարձանն, ի վերջո, կվերականգնեն և կծառայեցնեն ուղիղ նպատակով:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: