Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրականացնել գերմանական կողմի հետ ստորագրված պայմանագիրը...

08.08.2017

Մոսկվայի «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը գերմանական «Sueddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում ասել է, որ իր ձեռքից վերցրել են արտասահմանյան անձնագիրը, թեև թատրոնում կատարված ֆինանսական լուրջ խախտումների վերաբերյալ ընթացող քրեական գործում ինքը հանդես է գալիս որպես վկա:Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սերեբրեննիկովը նշել է, որ դա իրեն զրկել է արտասահման մեկնելու և այնտեղ ներկայացում բեմադրելու հնարավորությունից: Ռեժիսորը նաև ասել է, որ սեպտեմբերին Շթութգարդ քաղաքում ինքը պետք է բեմադրի «Հենզելը և Գրետելը» հեէիաթ օպերան և դեռ հույս ունի իրականացնել գերմանական կողմի հետ ստորագրված այդ պայմանագիրը:

Հիշեցնենք, Կիրիլ Սերեբրեննիկովը որպես վկա ընդգրկված է իր ղեկավարած կենտրոնի իրավասության տակ գտնվող «7-րդ ստուդիա» ոչ առևտրային կազմակերպությունում բյուջետային խոշոր միջոցների յուրացման կապակցությամբ հարուցված քրեական գործում: Ավելի վաղ նրա բնակարանում և «Գոգոլ կենտրոնում» իրավապահները կատարել են խուզարկություններ: Այս քրեական գործի շրջանականերում ձերբակալվել է «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբրոդսկին և էլի մի շարք վարչական աշխատակիցներ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 907 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ