Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմական ընթերցմամբ՝ երկու էմիգրացիա և հայրենիքի կրկնակի կորուստ

07.03.2023

Ռուս֊ուկրաինական պատերազմի բռնկումից հետո հայրենիքից Եվրոպա տարագրված ռուսաստացի հայտնի թատերագետ և դրամատուրգ Մարինա Դավիդովան այս օրերին Ռումինիայի Սիբիու քաղաքում ընթացող հերթական նույնանուն թատերական փառատոնին մասնակցել է իր նոր «Land of No return» պիեսով, որը հանդիսատեսին է ներկայացվել բեմական ընթերցմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» ՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Այդ պիեսը, որը նաև ընդգրկվել է Եվրոպայում մեծ համարում ունեցող այս փառատոնի 2023թ․֊ի անթալոգիայում, Դավիդովան գրել է Գերմանիա տեղափոխվելուց մի քանի ամիս հետո՝ Մյունխենի «Ռեզիդենցթեաթր» թատրոնի պատվերով։ Այդ ստեղծագործությունը թարգմանվել է ոչ միայն գերմաներեն, այլև ֆրանսերեն և ռումիներեն։

Դավիդովան խոստովանել է, որ իր պիեսը երևակայության արդյունք է; Հորինովի են նաև բոլոր հերոսները, իրավիճակները»։ «Սակայն,֊նշել է նա,֊ ինչ֊որ մի ծիսական իմաստով ողջ գրվածքն, այնուամենայնիվ, ճշմարտություն է»,֊ և ընդգծեվ, որ հերոսներն իր աչքի առջև են, որ նրանք կենդանի մարդիկ են։

Երկու էմիգրացիա և հայրենիքի կրկնակի կորուստ; Սրանք այն երկու կետերն են, որոնց միջև տեղավորված են պիեսի իրադարձությունները։ Պիեսի գործողությունները սկզբում Բաքվից տեղափոխվում են Մոսկվա, հետո, Մոսկվայից՝ Գերմանիա; Այն սկսվում է 1980֊ականների վերջերից՝ ճակատագրական իրադարձությունների նախօրեին և ավարտվում է ռուս֊ուկրաինական 2022թ․֊ին սկսված պատերազմով։ Երկու ողբերգությունները զննում են մեկը մյուսին, ինչպես հայելիում՝ արտացոլում 1990-ականների ողբերգությունը՝ 2022֊ի ակունքները և այդ ամենը ներկայացնում նոր լույսի ներքո։ Ինչ֊որ առումով այս գործը մի մեծ էպոպեա է, որն ընդգրկում է 40 տարվա պատմություն և համեմաված է շատ անձնական վերապրումներով։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 237 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ