Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ովքե՞ր են այդ մարդիկ և ինչի՞ն են սպասում

06.01.2020

Այսօր, հունիսի 1-ին, Սանկտ-Պետերբուրգի Լենսովետի անվան թատրոնը համացանցում կներկայացնի ժամանակին մեծ համբավ ստացած, իսկ այսօր լեգենդարության լուսապսակով պատվող Սեմուել Բեքքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը, որը ռեժիսոր Յուրի Բուտուսովը բեմադրել է հեռավոր 1997թ.-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Սա երիտասարդ ռեժիսորի և նրա համակուրսեցիներ Միխայիլ Պերեչենկովի, Կոնստանտին Խաբենսկու և Միխայիլ Տրուխինի համատեղ պատրաստված դիպլոմային աշխատանքն է, որը կառուցված է ոչ գծային բեմադրության տեխնալոգիայով: «Սա ազատության տարածություն է: Տեքստի հետ վարվեցողության ազատություն: Երաժշտության հետ վարվեցողության ազատություն»,- նշել է Բուտուսովը և ավելացրել, որ իրենք փորձում են տալ այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի պատմությունը սոսնձել այնպես, որպեսզի մարդը ոչինչ չհասկանա, սակայն դրանից չկարողանա կտրվել:

« «Գոդոյին սպասելիսը» հանճարեղորեն տարօրինակ պիես է, 20-րդ դարի գագաթ, և այն գծային անվանելն ընդհանրապես անհնար է,- ասում է Բուտուսովը: – Այդ պատճառով խորհրդային ժամանակներում այն չի բեմադրվել ( Բեքքեթը այս պիեսը գրել է 1948-1949թթ.-երին), չափազանց մարգինալ է եղել»:

Բուտուսովը կարծում է, որ որևէ բացատրություն չկա թե ովքեր են այդ մարդիկ, ինչին են սպասում: Իսկ Սոցռեալիզմը կառուցվում է պատճառահետևանքային կապով և, ուրեմն, այն ամենը ինչն անբացատրելի է, պիտանի չէ:

«Բայց,- նշում է Բուտուսովը,- կյանքն, իհարկե, անբացատրելի է: Եվ թատրոնը արտացոլում է կյանքը»:

«Գոդոյի» բեմադրությունը հայտնվեց որպես 90-ականների պետերբուրգյան մշակույթի անզորության պատասխան Ռուսաստանի հանցավոր ու մեղսագործ աշխարհին, որի ակտիվացումը ձևավորում էր անհավանական հոռետեսություն, սարսափելի թախծից դուրս թռչելու մեղսալից շրջանը ճեղքելու ցանկություն:

Ի դեպ, բեմադրության մեջ ռեժիսորը դրել է մի փակ շրջան երկնքում և մեկն էլ ոտքերի տակ, որոնք նա անվանում է «Մարդկային ոգու փակ շրջան;

Այս ներկայացմամբ ավարտական կուրսի ուսանող Յուրի Բուտուսովը և նրա ընկերները Միխայիլ Պերեչենկովը, Կոնստանտին Խաբենսկին և Միխայիլ Տրուխինը դարձան ռուսական թատերական աշխարհի ամենահեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության դափնեկիրներ և արժանացան մեծ հռչակի:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 882 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ