Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը տեղավորվել է բջջային հեռախոսում

02.04.2020


Օրերս Մոբիլ գեղարվեստական թատրոնը (МХТ) դուրս եկավ Մոսկվայի սահմաններից: Այս անգամ այն հասցեագրված է պետերբուրգցիներին: Աուդիո-ներկայացումը, որի համար հիմք են ծառայել բանաստեղծ, գրող, դրամատուրգ և լրագրող Օլգա Բերգհոլցի օրագրերը, վերնագրված է «Ես ապրել եմ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս նախագիծը 2019թ.-ին կյանքի են կոչել ռուսաստանցի լրագրողներ Միխայիլ Զիգարը և Կարեն Շահինյանը: Այն յուրահատուկ ինտերակտիվ ներկայացում դիտելու և նրա մասնակիցը դառնալու եղանակ է, որի համար հանդիսատեսից պահանջվում է ընդամենը այն, որ նա տոմս գնի և իր բջջային հեռախոս ներբեռնի համապատասխան ծրագիրը: Դրանից հետո նա պետք է քայլի հանձարարված ուղեցույցով և , միաժամանակ, ականջակալներով լսի ներկայացման հերոսների ձայները, որոնք խոսում են հանձնարարված երթուղում հերոսների հետ կատարվող իրադարձությունների մասին:

«Սա թատրոն է, որը չունի շենք: Սա թատրոն է, որը ֆիզիկապես գոյություն չունի: Բեմը ձեր երևակայությունն է և ցանկացած վայր, ուր որ կգնաք»,- բացատրել է Միխայիլ Զիգարը:

Այս յուրահատուկ զբոսանք-ներկայացումների մեջ ճշգրիտ հաշվարկված է «շարժման դրամատուրգիան»: Այդպիսին է նաև պետերբուրգցիներին մատուցվող ներկայացումը: Ամեն ինչ ընթանում է այն ուղղությամբ, որով պատերազմի տարիներին գրեթե ամեն օր անցել է Օլգա Բերգոլցը՝ Ռուբինշտեյնի 22 հացեից մինչև Ռադիոյի տուն, որը գտնվում է Իտալական փողոցում: Այստեղ, բլոկադայի տարիներին նա հանդես էր գալիս բոցաշունչ ելույթներով՝ փորձելով ոգու ամրություն փոխանցել ծանրագույն վիճակում հայտնված համաքաղաքացիներին:

«Ես ապրել եմ» ներկայացման մեջ հնչում են հայտնի դերասաններ Իվան Նիկոլաևի և Ելիզավետա Բոյարսկայայի ձայները:
Ավելացնենք, որ այս ձևաչափի առաջին աուդիոներկայացումը կոչվում էր «1000 քայլ Կիրիլ Սերեբրեննիկովի հետ», իսկ երկրորդըը մոսկվացիներին մատուցվեց Միխայիլ Բուլգակովի հանրահայտ «Վարպետը և Մարգարիտան» վեպի խաղարկային աուդիոձայնագրությունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 927 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ