Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրեն հաջողվել է «բարեկամանալ Բեքեթի հետ»

06.30.2021

Այսօրվանից, հունիսի 30֊ից, Մոսկվայում ընթացող Չեխովի անվան 15֊րդ փառատոնում իր եռօրյա ելույթներն է սկսում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնը։ Վրացի արտիստները կներկայացնեն իրենց գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ստուուայի բեմադրած«Խաղի վերջը» ներկայացումն՝ ըստ Սամուել Բեքեթի համանուն պիեսի։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Խաղի վերջը» պիեսը աշխարհի վերջի մասին է։ Տեղի է ունեցել աղետ, որը ոչնչացրել է քաղաքակրթությունը։ Ողջ են մնացել միայն չորս մարդ, բայց նրանց վերջն էլ մոտ է։ Ինչպե՞ս կդրսևորեն իրենց այդ մարդիկ մահվան դեմ հանդիման, կընդունե՞ն այն արժանապատվորեն, թե՞ կկորցնեն մարդկային դեմքը, և ի՞նչ լինելու հետո․․․

Խոսելով իր այս նոր ներկայացման մասին, Ստուրուան նշել է, որ իրեն հաջողվել է «բարեկամանալ Բեքեթի հետ»։ Նա նշել է, որ սա այս դրամատուրգի երրորդ ստեղծագործությունն է, որին անդրադարձել է։

Ռեժիսորը նաև նշել է,որ այս բեմադրության մեջ ինքը բավականին ազատ է վարվել հեղինակային տեքստի հետ և այն ինչ արտացոլվել է ներկայացման մեջ՝ իրեն բավարարում է։ Ստուրուան նշել է, որ ներկայացման կերպարներից մեկը՝ տղայի վրացի դերակատարը, Մոսկվա չի ժամանել, քանի որ «նա մեծացել է համաճարակի ժամանակ»։ Տղայի դերի համար ռեժիսորը հարմար թեկնածու է գտել Մոսկվայում, որն էլ վրացի 4 պրոֆեսիոնալ արտիստների հետ հանդես կգա մոսկվացի հանդիսատեսի առջև։

Ռոբերտ Ստուրուան «Խաղի վերջը» ներկայացումը նվիրել է իր բարեկամ, կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, որի երաժշտությունը հնչում է նաև այս բեմադրության մեջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 718 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ