Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոլյադայի թատրոնն, ըստ դասականի, անդրադարձել է Զապորոժյան կազակներին

01.17.2023

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գործող ռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ Նիկոլայ Կոլյադայի մասնավոր թատրոնն ամանորյա տոներից հետո սկսել և մինչև փետրվարի 3֊ը Մոսկվացի հանդիսատեսներին կներկայացնի ոչ ավելի, ոչ պակաս, 20 բեմադրություն, որոնցից 10֊ը՝ պրեմիերա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրություններից մեկը ներկայացնում է հայրենիքի ազատագրության համար 17֊րդ դարում Զապորոժյան կազակների բարձրացրած ապստամբության պատմությունը՝ ըստ Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի։

Բեմադրությունը Կոլյադայի թատրոնը նվիրել է ռուսաստացի հայտնի ռեժիսոր Գալինա Վոլչեկի հիշատակին։

Ասենք, որ Կոլյադան, որը Գոգոլի վեպի բեմական տարբերակին հարմարեցված տեքստի հեղինակն է, բեմադրության մեջ օգտագործել է նաև ռուսական և ուկրաինական դասական գրականության նշանավոր ներկայացուցիչ Նիկոլայ Գոգոլի այլ գործերից դրվագներ։ Բեմադրության մեջ վառ հնչեղություն է տրվել հայրենիքի սիրո, նվիրվածության, ընկերային համերաշխության թեմաներին։

Թատրոնում նշել են, որ դասական գործերը վերապատմելով Կոլյադան թատերական հնարքներով վաղեմի իրադարձությունները մոտեցնում է մեր օրերին, ստեղծում հիանալի մի աշխարհ, որտեղ չպետք է տեղ լինի պատերազմին։

Ինչպես մոսկովյան նախորդ հյուրախաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, Նիկոլայ Կոլյադան հանդիսատեսներին հյուրասիրելու է իր պատրաստած բորշչ ճաշատեսակով, իսկ դերասանները այդ հյուրասիրության ժամանակ նրանց զվարճացնելու են պարերով, բեմադրություններից դրվագներ ցուցադրելով։

Բացի այդ, հյուրախաղերի ընթացքում կկազմակերպվեն դրամատիկական գործերի ընթերցումներ, որոնցում կներկայացվեն ուրալի տարծաշրջանի երիտասարդ դրամատուրգների ստեղծագործությունները։





Լուսանկարն՝ ըստ https://smotrim.ru/-ի

Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 382 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ