Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ․ Կռիմով․ «Իսկ փղից ոչինչ չի մնա։»

01.16.2024


Մշակութաբան Սերգեյ Նիկոլաևիչը սոցիալակն ցանցի իր էջում անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով արևմուտք տեղափոխված, հայտնի ռեժիսոր Դմիտրի Կռիմովի օրերս Ռիգայի «Splendid Palace» կինոթատրոնում ցներկայացրած «Կոստիկ» բեմադրությանը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «eatral-online.ru»֊ին։

«Ահա թե ինչ է նշանակում մեծ արվեստի ուժը,֊ գրել է Նիկոլաևիչը։ ֊ Այն պահին, երբ տեսա «կախարդական լճի» փոխարեն ջրափոսի պուշկինյան թատրոնի ծանոթ տեսարանը, երբ լսեցի այն ձայները, բաց պատշգամբի խորքերից եկող հավերժական ոռնոցը, որտեղից խախուտ աստիճաններով իջավ անատամ Կոստիկը՝ գլխի վրայի կանաչ իրոկեզով և սկսեց դահլիճում նստած հանդիսատեսներից ծխախոտ «կրակել», ինձ հանկարծ համակեց ինչ֊որ մոռացված նրբության ալիք»։

Նիկոլաևիչը նաև նշել է, որ փետրվարի 1֊ին Լատվիայի Ազգային թատրոնում Կռիմովը կներկայացնի իր «Փիտեր Փեն։ Սինդրոմ» բեմադրությունը։ Բացի այդ, ռեժիսորը զուգահեռ աշխատում է նոր բեմադրության վրա և շուտով Ռուսաստանից Եվրոպա տարագրված արտիստներ Չուլպան Խամատովայի և Մաքսիմ Սուխանովի մասնակցությամբ կներկայացնի ևս մեկ պրեմիերա։

Մշակութաբանը նաև հիշեցնում է, որ ռեժիսորը շարունակում է նաև աշխատանքները Նյու֊Յորքում, որտեղ նա ստեղծել է «Krymov Lab NYC» ստուդիան, որը Մոսկվայում երբեմնի գործող նրա համանման թատերական հարթակի անգլերեն լեզվով տարբերակն է։

«Դե իհարկե,֊ ընդգծում է Նիկոլաևիչը,֊ համեմատած այն ամենի հետ, ինչ կատարվում է հիմա աշխարհում, դա թիթեռնկի նրբաթռիչք է, կամ ճանճի հազիվ լսելի բզզոց փղի որոտահնչյուն քայլքի դիմաց», բայց երբ լատիշ պրոդյուսեր Օյարս Ռուբենիսը Կռիմովին ասել է «Մեր զբաղմունքը հենց այնպես թիթեռնիկային զբաղմունք է», Կռիմովը պատասխանել է․ «Սակայն, եթե թիթեռն ընկնում է խեժի մեջ և դառնում սաթ, ապա կապրի հավերժ։ Իսկ փղից ոչինչ չի մնա»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 81 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ