Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լինում է նաև այնպես, երբ կախաղանը փոխվում է խաչելության

05.15.2019

Այսօր, մայիսի 15-ին, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը հանդիսատեսներին կներկայացնի բուլգակովյան հայտնի «Վազքի» նոր ընթերցանությունը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչի բեմադրությամբ: Դեռ վերջերս,թատերախմբի ղեկը ստանձնելիս, Ժենովաչը հիշեցրել էր, որ այս թատրոնը կապ ունի ոչ միայն Չեխովի, այլև ռուսական գրականության մյուս մեծ ներկայացուցչի՝ Միխայիլ Բուկգակովի անվան հետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Վազքը» առաջին գործն է, որ Ժենեվաչը բեմադրում է որպես Չեխովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար: Սա նաև առաջին մեծածավալ աշխատանքն է նրա հայտնի «Թատերական արվեստի ստուդիայի» պատերից դուրս, որը հիմնադրել է 2005թ.-ին:

Մինչ այս ստուդիայի պաշտոնական ծնունդը, Ժենովաչը 2004թ.-ին բեմադրել էր Բուլգակովի «Սպիտակ գվարդիան»: Այսօր այդ ներկայացման մասին կարելի է հիշել, քանի որ «Վազքը» իր գեղագիտությամբ համահունչ է դրան: Կան նաև նույնականության նշաններ սցենոգրաֆիայում և, նույնիսկ, դերասանական կազմի մեջ:

«Գործողության կերպը և տեղը «Վազքում» խառն է: Հիմնականում դա հարթակն, որի վրա Խլուդովը արարում է իր անօրինությունները: Դա մեկնակետ է: Դա տարածություն է, որը պտտվում է, կոտրվում է, շրջվում է»,- ասում է Ժենովաչը:

Կախաղանն այդ անկարգության մեջ փոխվում է խաչելության: Դա մի կարուսել է, որտեղ իրար են խառնվել ողջերն ու մեռածները: Բոլոր հերոսները, Բացի Ռոման Խլուդովից, կարծես վեր են հառնում մահացածների մեջից: Բուլգակովյան առաջին ներկայացումից Ժենովաչը այս բեմադրության մեջ է ընդգրկել մի շարք դերասանների, որոնցից Անատոլի Բելին բացատրում է իրենց մոտեցումներն այսպես,- «Այն ժամանակ,- ասում է նա,- մենք խոսում էինք մարդկանց ընդհանրականության մասին, որոնք դրվել են անտանելի պայմանների մեջ: Բոլոր փորձերը ուղղված էին այն բանին, որ ստեղծվեր անհատականությունների անսամբլ: Այստեղ նույնն է, սակայն, ինչպես ասում է իմ հերոսը. « Ամեն մեկը ինքն իր համար է, իհարկե՝ ցրված,»: Խոսքը միայնակ մարդկանց մասին է, որոնք ճակատագրի կամոք պետք է լինեն միասին»:

Անատոլի Բելիի Խլուդովը այս մթամածության և 1917թ.-ի անելանելիության կենտրոնում է: Նա իրեն պատեպատ է զարկում, լացում է, շշնջում կամ բղավում է, թռցնում է խելքը...

«Սա այն է, երբ մարդիկ կորցնում են արմատները, երբ մարդիկ կորցնում են անցյալը, երբ չկա ներկա և չկա ապագա, և գալիս է իմաստավորումը՝ հանուն ինչի ապրել, ում նեցուկը փնտրել այս կյանքում: Եվ ամեն մարդ պատասխանում է յուրովի: Որովհետև ապրել առանց հայրենիքի և առանց արմատների՝ անհնար է»,- նշում է Սերգեյ Ժենովաչը:

«Վազքում» միմյանց են հաջորդում Ռուսաստանը, Փարիզը, Ստամբուլը... Աշխարհագրությունը ներկայացման մեջ փոխվում է, բեմի տարածությունը՝ ոչ: Քանի որ ոչ մի տեղ այս մարդիկ չեն կարող վերագտնել իրենք՝ իրենց: Ավարտին նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է մոռանալ այս «վազքը», ինչպես սարսափելի երազ: Այստեղից էլ ներկայացման անունը՝ «Վազք: Երազներ»:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 859 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ