Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարերը համապատասխան ներկայացման դեպքում կգտնեն անհրաժշտ արձագանք

12.08.2014

Դեկտեմբերի 9-14 Մոսկվայի Մեյերհոլդ կենտրոնում կկայանա պարի թատրոնների «ՑԵԽ» միջազգային փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս տարի «ՑԵԽ»-ում հանդես կգան ռուսական և շվեյցարական պարային ընկերությունները:

Ժամանակակից պարին նվիրված այս փառատոնը նպատակամղված է հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից պարի նորագույն ձեռքբերումներին և զարգացման այն առաջարկություններին, որոնք կարվեն փառատոնի մասնակիցների կողմից:

Բեմական արվեստի այս ժանրն ակտիվորեն զարգանում է շատ երկրներում: «ՑԵԽ»-ի շրջանակներում անցյալ փառատոների ընթացքում ոլորտում իրենց նոր ձեռքբերումները ներկայացրել էին հոլանդացի և ֆրանսիացի արտիստները: Այս անգամ օտարերկրացիներից այդ հնարավորությունը ընձեռվել է շվեյցարացի պարողներին:

Շվեյցարիան, որն ունի պաշտնապես գործող 4 պետական լեզու, բաժանված է 26 կանտոնների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սահմանադրությունը և օրենսդրությունը: Ընդհանուր լեզվի փնտրումները, զրուցակցին հասկանալու, տարբեր հարցերի շուրջ նրա մոտեցումները ընկալելու, համատեղ գոյակցության ճանապարհները գտնելու հարցերն այն հիմնախնդիրներն են, որոնցով որոշվում են այդ երկրի ստեղծագործական մտքի միտումները:

Բազմազգ և տարբեր պետական կազմավորումներ ունեցող Ռուսաստանում այդ խնդիրները պակաս արդիական հնչողություն չունեն և, ըստ փառատոնի, կազմակերպիչները համապատասխան ներկայացման դեպքում կգտնեն անհրաժշտ արձագանք:

Փառատոնի ազդագրերում կարելի է կարդալ ներկայացումների այսպիսի խորագրեր. «Լուրջ քայլ» (Նիկոլ Սեյլերի ընկերություն), «Մոռանալ սիրել» («Գավառային պարեր» թատրոն), «Պահեր» (Վս. Մեյերհոլդի կենտրոն), «Թարաբ» (7273 ընկերություն):
    Դիտվել է 884 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ