Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռևիզորից» ընձյուղված բուտուսովյան «Ռ»֊ի թեման ցավի մասին

02.21.2022

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովը Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնում պատրաստել է Գոգոլի հայտնի «Ռեվիզորի» հիմքով, «Ռ» վերնագրով բեմադրություն, որը բեմադրիչի կողմից մտավոր յուրահատուկ խորասուզում է դասականի ստեղծագործության ասելիքի թեմաներով՝ մեր օրերի ռուսական իրականության տիրույթում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։

Ռուսական կյանքի մատրիցայի մասին բեմադրության համար նոր տեքստը գրել է դրամատուրգ Միխայիլ Դուրնենկովը, որը փորձել է գոգոլյան հայտնի հերոսների ծանոթ կերպարների միջոցով ներկայացնել այն անհաղթահարելի շրջանները, որոնցով անընդհատ պտտվում է ռուսական հասարակությունը։

Ի տարբերություն «Ռևիզորի», որտեղ հումորը գլխավոր հերոս է, «Ռ»֊ում այնպիսի իրավիճակ է, որը ծիծաղելի չէ։ Տեղական իշխանությունների մասին անխնա կատակերգության մեջ Բուտուսովը «բացել է» սարսափ ու ողբերգություն։

Գոգոլյան հերոսները կորցնելով իրենց քրիստոմատեական ռեպլիկները և ազգանունները՝ գահավիժել են միստիկական մի տարածություն, որտեղ բոլորին հսկում է վիրահատարանի էլեկտրալամպի հսկայական «սև աչքը» (այսինքն որպես բարձրագույն դատական ատյան հանդես է գալիս ոչ թե ռևիզորը, այլ այդ լուսատուն՝ որպես պետական իշխանության խորհրդանշան)։

Պատումի հերոսներին սպասվող տհաճ հանդիպումը Բուտուսովի բեմադրության մեջ ոչ թե ռևիզորի հետ է, այլ ոստիկանի։ Իսկ քաղաքագլուխը, որ անմիջապես հանդես է գալիս մենախոսությամբ, ներկայացնում է ռուսական այսօրվա կյանքի վախեցնող իրականության մասին մի յուրահատուկ խճանկար, որտեղ կա և «Շտապ օգնություն», որին այդպես էլ չես տեսնում, տարբեր ատյաննեում հանդիպող անհոգի ձևականություն, դպրոցական հրաձիգներ, միլիոնանոց կաշառքներ ու ոստիկանական կամայականություն․․․

Ոչ մեկի համար չկա երաշխիք, որ չի հայտնվի այն գոտում, որտեղ մարդու իրավունքները «տակով են արվում»․․․

Այս ամենը Գոգոլ չէ։ Սակայն այստեղ նիրհում են «տոտալիտար սիրո» և «անհարմար խոստովանությունների հիշողությունները և ձևավորվում է բուտուսովյան «Ռ»֊ի թեման ցավի մասին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 492 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ