Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարճ ժամանակահատված, որն ավարտվում է ողբերգությամբ

10.27.2018

Այսօր, հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնը կներկայացնի երիտասարդ ռեժիսոր Անատոլի Շուլևի բեմադրությունն ըստ Հենրիկ Իբսենի հայտնի «Հեդա Գաբլեր» պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Գեներալի փայլուն և անմատչելի դստեր՝ Հեդայի համար ժամանակը փոխում է իր ընթացքը: Մահանում է հայրը: Նրա փողերը և երիտասարդական թարմությունը մոտենում են սպառման սահմանին: Պետք է սթափվել և նոր կյանք սկսել:

Հեդան ամուսնանում է, սպասում է երեխայի: Թվում է նա արդեն վարժվում է ընտանիքի մոր, ամուսնացած տիկնոջ և տանտիրուհու կարգավիճակով ապրելու մտքին: Բայց, անսպասելիորեն քաղաք է վերադառնում նրա նախկին սիրած տղամարդը:

Հեդայի մեջ կրկին գլուխ են բարձրացնում հոգու և մտքերի հեռավոր անկյուններում փոշոտվող ամբիցիաները: Նա կրկին վերադառնում է սեփական երջանկությունը և իդեալները վերագտնելու գաղափարներին: Սակայն դա նրանից մեծ զոհաբերությունների և, նույնիսկ, կյանքի համար վտանգավոր վճիռների առջև է կանգնեցնում...

Հեդայի կերպարը դերասանուհի Ալեքսանդրա Ուրսուլյակն իրեն ուղղված մարտահրավեր է դիտարկում: Նա կարծում է, որ միշտ էլ հետաքրքիր է պատմություն պատմելը: Հեդայի պարագայում սա կյանքի կարճ ժամանակահատվածում է տեղի ունենում, որն ավարտվում է կնոջ ողբերգական մահով...

Իր պիեսով Հենրիկ Իբսենը դերասանուհիների բազմաթիվ սերունդների առջև է դրել գաղտնազերծման ու բացահայտման կարիք ունեցող հոգեբանական խնդիրներ: Այն առաջին անգամ բեմ է բարձրացվել 1891թ.-ին՝ Մյունխենում: Հեդայի կերպարը մարմնավորող դերասանուհիների մեջ կարելի է հանդիպել այնպիսի անունների, ինչպիսիք են Էլյանորա Դուզեն, Լուիզա Դյումոնը, Ինգրիդ Բերգմանը, Վերա Կամիսարժևսկայան և ուրիշները:

Ռեժիսորի կարծիքով Նորվեգացի դասականի այս գործը մինչև հիմա պահանջարկված է, քանի որ դրամատուրգը սեփական ժամանակի բազմաթիվ հիմնախնդիրների կողքին գտել է նաև համամարդկային ցավոտ հարցադրում: «Մենք բոլորս կառչում ենք կյանքին, սակայն նրա իմաստն, ինչ-որ մի ձևով, մշտապես սահում, հեռանում է: Իսկ առանց այդ իմաստի, ինչ-որ երջանիկ մի պատրանքի, դատարկ է և միայնակ...»

Հեդան պատրաստ չէր ոչ իդեալական իրականության մեջ ապրելուն: Թերևս այս է երիտասարդ ռեժիսորի, ասենք նաև պիեսի գլխավոր ասելիքը:
    Դիտվել է 763 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ