Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շրքսպիրյան տեքստով իմաստավորել այսօրվա կյանքը

11.08.2023

Բռնակալները հայտնվում են ի հակադրություն հասարակությա՞ն, թե՞ հենց հասարակությունն ինքն է նրանց լուսաշխարհ բերում «ուրիշների» կամ «ավելորդ» հայտարարվածների նկատմամբ սեփական ագրեսիվ անհանդուրժողականության արդյունքում։ Այդ խնդրի պարզաբանում է դրել իր առջև Ղազախստանի Պավլոդար քաղաքի Այմաուտովի անվան երաժշտա֊դրամատիկական թատրոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Ընթացիկ շաբաթվա ավարտին՝ նոյեմբերի 10֊ին և 11֊ին այդ հարցերի վերաբերյալ իր պատասխանները թատրոնը հանդիսատեսին կներկայացնի շեքսպիրյան «Ռիչարդ 3֊րդ» ողբերգության նոր ընթերցման տարբերակով։

Հաստատության մամլո հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ ողբերգական ֆարսի ժանրով պատրաստաված իր բեմադրության մեջ ռեժիսոր Սերգեյ Լեվիցկին նպատակ է դրել ներկայացնել ոչ թե 16֊րդ դարում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այլ շեքսպիրյան տեքստով իմաստավորել այսօրվա կյանքը, այն հասարակության այսօրվա վիճակը, որն իրեն քաղաքակիրթ է կարծում։

«Դա սուր և ընտրովի բարձրախոսություն է մարդկային չարության և բռնակալության ծագման բնույթի թեմայով»,֊ նշել են բեմադրության հեղինակները։

«Ռիչարդ 3֊րդը» ներկայացվելու է ղազախերեն, իսկ բեմադրության երաժշտական մասը հնչելու է սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ։

Բեմադրության ռեժիսոր Սերգեյ Լևիցկին նախկինում աշխատել է Ռուսաստանում։ Նա 2015-2022թ․֊ին գլխավորել է Ուլան֊Ուդեի (Բուրիաթիա) Բեստուժևի անվան ռուսական դրամատիկական թատրոնը։ Նրան աշխատանքից ազատել են առանց պատճառաբանության, սակայն լրատվամիջոցներում կան կարծիքներ, որոնց համաձայն պատճառը սոցցանցերում իշխանությունների հասցեին նրա հրապարակած քննադատական արտահայտություններն են։ Բացի այդ նա երկու անգամ դատական կարգով տուգանվել է Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելու մեղադրանքով։

Այժմ Սերգեյ Լևիցկին իր մասնագիտական գործունեությունը իրականացնում է Ղազախստանի թատրոններում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 118 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ