Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Bluebird» սրճարանը Թենեսի նահանգի «Քարնեգի հոլլ»֊ն է

09.08.2023

ԱՄՆ֊ի Թենեսի նահանգի վարչական կենտրոն Նեշվիլում գործող «Bluebird» («Կապույտ թռչուն») հայտնի սրճարանը շուտով կդառնա մյուզիքլի իրադարձությունների կենտրոն։ Եվ դա պատահական ընտրության արդյունք չէ։ Այս սրճարանում են մեծ բեմ տանող իրենց առաջին քայլերը կատարել քանթրի և փոփ֊երաժշտության հանրահայտ այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը, Գարթ Բրուքսը, Ֆեյթ Հիլլը և այլք։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։

Նեշվիլի «Կապույթ թռչունը» ապագա մյուզիքլի հեղինակներից մեկը՝ Վեյն Քրքփաթրիքը անվանում է տեղի «Քարնեգի հոլլը» («դահլիճը»), որտեղ «եթե դու մի բան գիտես, ուրեմն գիտես, որ ես անհամբեր եմ այն կիսել նրանց հետ, ով դա չի անում»։

86 նստատեղով «Կապույթ թռչուն» սրճարանը հաճախ անվանում են «Երգեր գրելու Մայր տաճար» և նա այդ կերպարի մեջ է արդեն 41 տարի, որտեղ առաջին ամգամ հանդես է եկել 14֊ամյա Թեյլոր Սվիֆթը և որտեղ նրան հայտնաբերել է քանթրի և փոփ երաժշտական արվեստի տարածմամբ հայտնի ապագա «Big Machine Records»֊ ընկերության հիմնադիր Սքոթթ Բորչեթթան։

Մինչև մյուզքլի գլխավոր հարթակ դառնալու այս նախագիծը նեշվիլյան «Կարնեգի հոլը» հպանցիկ ցուցադրվել է «The Foo Fighters » սերիալում (2014թ), Նեշվիլին անդրադարձած ABC հեռուստաալիքի համանուն սերիալում, 2018թ․֊ին նկարահանված «Bluebird» վերնագրով վավերագրական կինոնկարում, որում նկարահանվել են Սվիֆթը, Բրուքսը, Հիլլը և այլ հայտնի երաժիշտներ ու կատարողներ։

«Թատերական միջավայրում Նեշվիլլի երգերի հեղինակների մասին պատմելը ինձ համար երկու աշխարհներից ամենալավն է»,֊ խոստովանել է Վեյն Քրքփաթրիքը։ Նա նշել է, որ նոր մյուզիքլի միջոցով իրենք ստեղծել են մի աշխարհ, որը իրական աշխարհին զուգահեռ է, որն իրենք գիտեն և սիրում են։

«Սա մեզ համար իրոք կրքոտ նախագիծ է։ Մենք հեղինակի կյանքով ապրել ենք ավելի քան 30 տարի։ Սա մեր ընկերակցությունն է և կենսական ուժի աղբյուրը և մեզ համար մեծ պատիվ է ու երջանկություն լինել դրա մի մասը»,֊ հայտարարել է Քրքփաթրիքը։

Մյուզիքլի մանրամասները պահպանվում են գաղտնի, բայց սրճարանի գլխավոր տնօրեն Էրիկա Ուոլլամ Նիքոլսը ասել է, որ թատրոնն այն ճշգրիտ ձևաչափն է, որտեղ հնարավոր է պատկերել իրենց սրճարանում ձևավորված, նրանով ներշնչվող ստեղծագործական միջավայրի և համագործակցության մասին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 281 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ