Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քիչ չէին նաև Կոնստանտին Ստանիսլավսկու սաները․․․

07.21.2021


Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում որոշել են նշել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկրի մայրաքաղաքից այստեղ տեղափոխված Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (MXAT) էվակուացիայի և գոյատևման պատմությունը։ Այն հանդիսատեսին կներկայացվի թատերականացված դասախոսության ձևով և կկրի «Այստեղ ապրել է MXAT֊ը» վերնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Պատերազմի բերած արհավիրքներից երկրի «գլխավոր թատրոն» համարվող MXAT֊ի տարեգրության այս էջը ոչ միայն մարդկային (թատրոնի մարդկանց) կյանքի և կամքի մի մեծ պատմություն է, այլև խորհուրդ է այն մասին, թե որքան կարևոր է երկրի մշակութային արժեքների պահպանումը, իսկ թատրոնի պարագայում նաև՝ բեմադրություններ ստեղծելը, որոնց հեղինակների մեջ, այն ժամանակ, քիչ չէին նաև Կոնստանտին Ստանիսլավսկու սաները։

«Դա զարմանալի մի ժամանակ էր, երբ երկրի ամենից հզոր թատրոնները տեղավորվել էին մեր քաղաքում և MXAT֊ին նույնիսկ պետք եղավ մարտնչել բեմի համար ոչ միայն տեղի թատերախմբերի, այլև հանրահայտ Մարինյան թատրոնի հետ, որը նույնպես էվակուացվել էր այստեղ»,֊ նշել են Եկատերինբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այստեղ նաև հիշել են, որ այդ թատրոնների բոլոր ներկայացումները տեղի էին ունենում լեփ֊լեցուն դահլիճներում։
Ներկայացում֊դասախոսությամբ հանդես են գալու տեղի թատրոնների դերասանները։ Նրանք նաև կվերհիշեն այն բոլոր մշակութային գործիչներին, որոնք պատերազմի տարիներին ապաստան էին գտել Եկատերինբուրգում։

Այս յուրահատուկ միջոցառումը իրականացվում է «Սվերդլովսկ (եկատերինբուրգ քաղաքի խորհրդային անվանումն է֊խմբ․), մշակութային էվակուացիա» նախագծի շրջանակներւում, որի բարձրակետը կդառնա փաստավավերագրական բեմադրության պրեմիերային ցուցադրությունը։ Դա կլինի հետաքրքիր սյուժեով ներկայացում֊ճանապարհորդություն, որը կպատմի, թե ինչպես են այս քաղաքում փրկել նշանավոր մշակութային հարթակները և ստեղծագործող մտավորականներին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 702 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ