Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացման մեջ ընդգրկված են բոլորը, իսկ թատրոնի ղեկավարը հրաժարվել է նրանց միանալ

01.16.2015


Մոսկվայի «Et Cetera» թատրոնում գերմանացի նշանավոր ռեժիսոր Պետեր Շտայնի կողմից բեմադրվող «Բորիս Գոդունով» ներկայացման գլխավոր կերպարը, այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդ Կալյագինը չի մարմնավորի, ինչպես նախապես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին:

Պարզվել է, որ նշանավոր դերասանը, որը թատրոնից բացի նաև ղեկավարում է Ռուսաստանի թատերական գործիչների միությունը, հասարակական կյանքում այնքան է ծանրաբեռնված, որ հրաժարվել է այդ հիմնարար և դերասանի համար խիստ պատվաբեր կերպարը մարմնավորելու հնարավորությունից: Ի դեպ, սա Կալյագինի կյանքում երկրորդ անգամ է, որ փաստորեն, չի կարողանում իրականացնել պուշկինյան այդ ողբերգական հզոր կերպարը մարմնավորելու ռեժիսորական առաջարկը: Մեկ ագամ էլ նա մերժել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, շատ տարիներ առաջ, նշանավոր Օլեգ Եֆրեմովի իրեն արված համանման առաջարկությունը:

Ի տարբերություն իր գեղարվեստական ղեկավարի, «Et Cetera» թատրոնի մնացած ողջ թատերախումբն, ըստ էության, ընդգրկված է Շտայնի ներկայացման մեջ: Ավելին, նույնիսկ որոշ առանցքային նշանակության դերակատարներ էլ հրավիրվել են մոսկովյան այլ թատրոններից՝ Վախթանգովի անվան, Չեխովի անվան գեղարվեստական թատրոններից:

Այս թատերախաղը իր բովանդակությամբ և ենթատեքստով ունի շատ արդիական հնչողություն: Մասնագիտական շրջանակները, նույնիսկ, զարմանքով արձանագրում են, որ Ռուսաստանում Պետեր Շտայնի բեմադրած ներկայացումները աչքի են ընկնում երկրի հասարակական կյանքն ու այնտեղ տեղ գտնող նշանակալից փոփոխությունները կանխատեսելու հատկանիշներով, որոնք ըստ էության պատեհ ֆոն են դառնում նրա պատրաստած թատերախաղերի համար:

Օրինակ, նշվում է, որ երբ գերմանացի ռեժիսորը 1993 թ.-ին եկավ Ռուսաստան և նախապատրաստում էր Էսքիլոսի «Օրեստեյա»-ի բեմադրությունը, Մոսկվայում սկսեցին բարիկադներ կառուցել, Նրա Համլետի համար աստեղային ժամը վրա հասավ 1998 թ.-ի ճգնաժամի ժամանակ: 2014 թ.-ին, երբ հայտարարվեց «Աիդա» օպերան, իսկ 2015 թ.-ի հունվարին «Բորիս Գոդունով»-ը բեմադրելու մտադրության մասին, պայթեց ուկրաինական ճգնաժամը: Արդյո՞ք այս ամենը համընկնումներ են, թե՞ խոսք է գնում մեծ արվեստագետի ստեղծագործական աշխարհում ծնված ենթագիտակցական հզոր էներգիայի մասին... Իսկ, գուցե, սա հենց այն հարթությունն է, որը այդպես էլ չի բացում առեղծվածայինի իր շղարշը ոչ միայ հանդիսատեսների, այլև, նույնիսկ, շատ հաճախ, հենց իր՝ սեփական հոգևոր ու մտավոր խորխորատներից այդ ամենը նյութական մակարդակի բարձրացնող արվեստագետի առաջ:
    Դիտվել է 917 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ